«Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները. FIP

«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, վերջին օրերին բուռն քննարկումների և շահարկումների առիթ է դարձել Հայաստանում։

Փաստերի ստուգման հարթակը, զերծ մնալով կոնվենցիայի բովանդակային քննումից, որոշել է անդրադառնալ այս փաստաթղթի վերաբերյալ վիճելի մի շարք հայտարարությունների և պնդումների։

Նշենք, որ Կոնվենցիան ստորագրման համար հրապարակվել է 2011-ին Ստամբուլում։ Կոնվենցիայի նպատակը կանանց՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումն է, խտրականության վերացումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ԵԽ 47 անդամ-երկրներից 34-ը։

Էդուարդ Շարմազանովի պնդումները

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ամենաակտիվ ընդդիմախոսներից է, պնդում է, որ իրենց իշխանության օրոք այս կոնվենցիան «ազգային ժողովի օրակարգ չի մտել, արդիական չի եղել»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն Ստամբուլյան կոնվենցիային միացել է հենց ՀՀԿ իշխանության օրոք։

2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային՝ չորս վերապահումով։ Մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, այն Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Շարմազանովը նաև պնդում է, որ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես և արել են բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։

ՀՀԿ խոսնակը մասամբ կեղծում է փաստերը, քանի որ և՛ Հունաստանը, և՛ Խորվաթիան վավերացրել են կոնվենցիան։ Հունաստանն այն վավերացրել է 2018-ի հունիսի 18-ին, իսկ Խորվաթիան՝ 2018-ի հունիսի 12-ին։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վերջինս ստորագրել է կոնվենցիան 2012-ին, սակայն, իսկապես, մինչ օրս չի վավերացրել։ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի առաջխաղացման մասին 2017-ի զեկույցում նշվում է, որ կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին և քայլեր է ձեռնարկում կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ։ Սակայն Մեծ Բրիտանիան կվավերացնի կոնվենցիան միայն այն ժամանակ, երբ հնարավորություն կունենա պատասխանատվության կանչել կոնվենցիայով նախատեսված այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։

Այսինքն, Շարմազանովի օրինակ բերած երկրներից երկուսը վավերացրել են կոնվենցիան անցած տարի, իսկ Մեծ Բրիտանիան, ամբողջովին կողմ լինելով կոնվենցիայի դրույթներին, դեռ չի վավերացրել այն, քանի որ ցանկանում է նաև կանխել և պատժել երկրից դուրս ընտանեկան բռնության և կանանց դեմ բռնությունների դեպքերը։ Ինչ վերաբերում է Սլովակիային, Չեխիային, Լատվիային, Լիտվային, ապա այս երկրները, իրոք, դեռ չեն վավերացրել կոնվենցիան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am