Վլադիսլավ Մանգասարյանը Լևոն Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին առնչվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց՝ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ․ «Հարուցված քրգործը միացվել է Լևոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին»- նշեց նա՝ նշելով, որ քրեական գործով Վլադիսլավ Մանգասարյանը ճանաչվել է տուժող։

Գործը նախաքննության փուլում է։

Նշենք, որ Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ առաջ ներդրումներ էր կատարել Հայաստանում՝ Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն, սակայն հայաստանյան գործընկերներն անբարեխիղճ էին գտնվել և հափշտակել շենքի գրասենյակային տարածքների ու բնակարանների, ավտոտնակներից վաճառքից գոյացած գումարները։

Տարիներ առաջ տարածված տեղեկությունների համաձայն՝ չարաշահումներին առնչություն է ունեցել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ըստ դրանց՝ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում էր նրա հովանավորությունը։

Սակայն մեղադրանք էր առաջադրվել միայն Վլադիսլավ Մանգասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 31 դրվագով՝ 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու համար։ Քրեական գործն արդեն 3 տարի է գտնվում է դատարանի վարույթում և դատավարությունը դեռևս չի ավարտվել։ Ավելին, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Մանգասարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ինչ վերաբերում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը, ապա նա հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում գտնվում է հետախուզման մեջ։

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am