Պալաչի գործը դատարանում է

Հրապարակը գրում է.Պալաչի՝ Արթուր Հարությունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերում շրջադարձ է ուրվագծվում։ Հիշեցնենք, որ նա աբովյանցի է, Գագիկ Ծառուկյանի սանիկը եւ տարիներ առաջ սկսեց մեղադրել ԲՀԿ առաջնորդին իր բիզնեսին խոչընդոտելու, իրեն շուկայից դուրս մղելու համար։ Խոսքը վերաբերում է 2012-2016 թվականներին։ Հեղափոխությունից հետո Պալաչը հույս ունի վերադարձնել իր բիզնեսը եւ կրկին ակտիվացել է։


Աբովյանցի գործարարը Գագիկ Ծառուկյանի վաղեմի մրցակիցն է։ Մոտ 10 տարի առաջ նա իր «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ների միջոցով կանոնավոր փոխադրումներ էր իրականացնում Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Չարենցավան-Երեւան-Չարենցավան ուղղություններով: Քավոր-սանիկը բացահայտ թշնամիներ դարձան, երբ 2012 թվականին Հարությունյանն անցավ ՀՀԿ-ի կողմը, իսկ Ծառուկյանը սկսեց անվճար ուղեւորափոխադրումներ իրականացնել Պալաչի ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիներում։ Արթուր Հարությունյանն անցյալ տարի օգոստոսին հաղորդում տվեց հանցագործության մասին։

Քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, ապրիլի 17-ին կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։
Արթուր Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Հրապարակին» հայտնեց, որ կարճման որոշումը բողոքարկել է դատարանում։ «Այսօր այս գործով երկրորդ դատական նիստն է լինելու։ Նախորդը հետաձգվել էր։ Սա ամբողջությամբ քաղաքական գործ է։ Ըստ էության, շատ թույլ քննություն էր կատարված։ Դատախազին բողոքարկեցինք, դատախազը մերժեց բողոքը։

Մենք կարծում ենք, որ գործով կարճման որոշումը կվերացվի, կվերսկսվի քննությունը, եւ, ի վերջո, Արթուր Հարությունյանը կճանաչվի տուժող, ու որոշակի շրջանակի անձինք որպես մեղադրյալ կներգրավվեն անբարեխիղճ մրցակցության հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասում է փաստաբանը։ Գործի դրվագներից մեկը «Աբովյան» հեռուստաընկերությանն է վերաբերում։ Այս հեռուստաընկերությունն Արթուր Հարությունյանը 2015 թվականին ձեռք էր բերել նախկին սեփականատիրոջից՝ Ազնիվ Ճզմաչյանից՝ 200 հազար դոլարով։ Հետագայում Արթուր Հարությունյանին, ըստ նրա փաստաբանի, պարտադրվել է հեռուստաընկերությունը նվիրել այլ անձանց։ Ըստ Հարությունյանի ցուցմունքների, 2016 թվականի հուլիսին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը զանգահարել է իրեն եւ պահանջել, որ ՍՊԸ-ն հանձնի Գագիկ Ծառուկյանին, որից հետո այն գրանցվել է Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանի անունով։

Հաղորդումն այս մասին 2018 թվականին տվել է Արթուր Հարությունյանը։ Այս գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը։ Նախաքննությունն այս գործով շարունակվում է։ Արթուր Հարությունյանը գտնվում է Հայաստանից դուրս, սակայն օրերս վերադառնալու է՝ դատական գործին մասնակցելու նպատակով։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am