Ստամբուլյան կոնվենցիան չստորագրեինք՝ԵՄ ասոցացված անդամ չէինք դառնա

Հրապարակը գրում է.Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են «նախկինները»` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` 2018-ի հունվարին: Եթե վավերացումն այսքան տարընթերցումների տեղիք էր տալու, այդ թվում եւ ձեր թիմակիցների կողմից, ինչո՞ւ ստորագրեցիք` հարցրինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, սահմանադրական իրավունքի դոկտոր Գեւորգ Կոստանյանին։ «Որեւէ կոնվենցիա ստորագրելն ինքնին չի նշանակում, որ այն պարտադիր պետք է վավերացվի` թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից: Իրավական տեսակետից` միջազգային ցանկացած պայմանագիր կարող է ստորագրվել, անգամ երբեք չվավերացվել, քանի որ կարող է հակասել տվյալ երկրի սահմանադրությանը:


Պատահական չէ, որ միջազգային պայմանագրերը վավերացվելուց առաջ շատ երկրների սահմանադրական դատարաններում քննվում է դրանց` Սահմանադրության համապատասխանության հարցը: Քաղաքական տեսակետից պայմանագիր ստորագրելը եւս չի կարող ենթադրել պարտադիր վավերացում, այն դիտվում է քաղաքական կամքի դրսեւորում` կոնկրետ երկրի կոնկրետ իշխանության կողմից: Վավերացումն ինքնին ենթադրում է այդ կոնվենցիայի պարտադիր նշանակություն եւ հետեւանք` տվյալ երկրի ժողովրդի համար, իսկ երբ հասարակություններն ու ժողովուրդը պատրաստ չեն դրան, չեն վավերացվում։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բազմաթիվ երկրներ ստորագրել, սակայն տարիներով չեն վավերացրել կոնկրետ կոնվենցիա, այդ թվում եւ Ստամբուլյան կոնվենցիան, որի դեպքում ինձ համար շատ կարեւոր ուղենիշ է հանգամանքը, որ, ասենք, ՄեԾ Բրիտանիան ստորագրել, սակայն 7 տարի է` չի վավերացնում այն։

Դժվար թե Մեծ Բրիտանիային մեղադրենք ժողովրդավար չլինելու մեջ, ավելին` կոնվենցիան չեն վավերացրել ԵՄ 11 անդամ երկրներ: Մեր դեպքում, քանի որ Հայաստանը ԵՄ ասոցացված անդամ էր, իսկ առանց Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման պարտավորության որեւէ երկիր չի կարող դառնալ ասոցացված անդամ, Հայաստանը ստորագրել է այդ կոնվենցիան, սակայն դրա վավերացնելն ուղիղ համեմատական է ՀՀ Սահմանադրությանն ու հասարակության պատրաստվածությանը։ Հասարակությունների համար կան արժեքային համակարգեր` ընտանեկան, կրոնական, անձնական, որոնք անհամատեղելի կարող են լինել կոնվենցիայի կարգավորումների հետ»: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանում շտապում։ «Ես չգիտեմ՝ շտապո՞ւմ են, թե՞ ոչ, չգիտեմ` ցանկանո՞ւմ են վավերացնել, թե՞ ոչ։ Պետք է իրենց հարցնել»։

դիտվել է 1616 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am