«Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սինգապուրում ուրախ լուր է ստացել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում հունիսի 12-ին ցիկլոտրոնի գործարկման վերաբերյալ, որն, իր տեղեկությունների համաձայն, թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում և նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։ Որպես ֆիզիկոս և անցյալում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, չեմ կարող սրտացավ չլինել Ալիխանյանի հիմնած լեգենդար այս հիմնարկի ճակատագրի վերաբերյալ։ Շարունակելով պապհպանել իմ կապերն ինստիտուտի առաջատար գիտնականների հետ` բավականին լավատեղյակ եմ իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել։ Այդ ցիկլոտրոնը ո՛չ պիտանի է լուրջ հետազոտությունների, ո՛չ էլ ֆտորի իզոտոպների հիման վրա կոմերցիոն հիմնավորվածություն ունեցող դիագնոստիկայի համար։ Ամենազավեշտականն այն է, որ, ինչպես պարզվեց, այս ամենի քննարկման մեջ չեն ներգրավել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչի մասին նա բաց խոսեց Կառավարության նիստում։ Տպավորված եմ վերջինիս պրոֆեսիոնալիզմով, ներառյալ այդ իզոտոպների կիսատրոհման ժամանակաշրջանի մասին իր առավել ճշգրիտ գիտելիքներով։ Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է։ Այն ղեկավարվում է այսօր մարդկանց կողմից, որոնք ոչ միայն շատ հեռու են գիտական հետազոտությունների ճիշտ ուղղություններ որոշելու առաքելությունից, այլ նաև չեն էլ ցանկանում լսել ինստիտուտի անվանի գիտնականներին, որոնք այսօր էլ շատ ակտիվ են գիտության մեջ և որոնց citation index-ով (գիտնականի աշխատությունների համաշխարհային հղումների ցուցանիշ) կարող ենք հպարտանալ։ Այդ գիտնականներն, ըստ էության, մեկուսացված են ինստիտուտի կառավարման գործից, հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրություններ տարիներ շարունակ տեղի չի ունենում, ամեն բան որոշվում է նախկին սերժական նախարար, այժմ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դիկտատով, որն այդ կարգավիճակն ստացել է նախկին ռեժիմի կողմից։ Ստեղծված իրավիճակի մասին բոլոր բողոք-դիմումները հղվում են Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որը, լինելով միաժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ակնհայտ շահերի բախման մեջ է։ Ինստիտուտի փողերը մսխվում են անիմաստ ուղղություններով, մասնավորապես, ցիկլոտրոնի նման անկենսունակ նախագծերի համար։ Կոչ եմ անում բնագավառի նախարար Արայիկ Հարությունյանին և կառավարության այլ պատասխանատու պաշտոնյաներին վերջապես լսել մեր ականավոր գիտնականների և քայլ անել Ֆիզիկայի ինստիտուտը կամայականությունների և չարաշահւմների դաշտից հանելու ուղղությամբ»

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am