Մի գեներալ Մանվել էլ Սասուն Միքայելյանն է .Տիգրան Քոչարյան

Հարցազրույց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:/Մաս 1-ին

-Հետևում եմ ձեր էջին,բավականին ուշագրավ գրառումներ կան,փորձում եք ձեր ձեռքը զարկերակի վրա պահել ,հատկապես իշխանության քայլերին եք հետևում և դրանց անդրադառնում:Վերջերս մի հրապարակում արեցիք. Հիշում եմ, հոկտեմբերի 2 էր։ Նա եկավ ու ասեց, որ ինձ սիրում է, ես չհավատացի, աչքերում մի տեսակ չարություն նկատեցի։
Այդ օրը նա ինձ բռնաբարեց,գոռում էր, սպառնում էր, վերջում կրկին ժպտաց ու ասաց, որ սիրում է։
Անցան ամիսներ։
Մայիսի կեսին նա կրկին եկավ ինձ մոտ։ Ջղայնացած էր, տեղը չէր գտնում։
Այս անգամ նույնիսկ չասեց ,որ սիրում է։ Ես ուզեցի փախնել, բայց դռները արգեկափակված էին նրա ընկերներով։
Ու կրկին բռնաբարեց ու գնաց։
Վերջում ասաց, որ շուտով էլի կգա։Խնդրեցի որ գոնե ծնունդիս օրը երկրում չլինի, մի փոքր շունչ քաշեմ։
Սառկաստիկ ժպտաց ասեց, լավ, բայց մեկ է ինձանից չես պրծնի։
Ու հեռացավ։Ինչ է տեղի ունենում երկրում,երևի շատերը ահսկացան,թե մեծ սեր խոստացողը ով էր,ինչու դուք այդ սերը չեք զգում,երբ հանրության 80 տոկոսից ավելին այդ սերը զգաց ,քվերակեց,հիամ էլ էլի շատրեն են սիրում:Ինչ է ձեզ կատարվում:

-Ճիշտն ասած դա իմ անունից չէ, այլ շատ ավելի ալիգորիկ գրառում էր և զուտ իմ ծննդյան օրը՝հուլիսի 3-ին պարոն Փաշինյանը Հայստանում էր:

-Ախ, սա պարոն Փաշինյանի՞ մասին էր:

-Իսկ հուլիսի 5-ին՝Սահմանադրության օրը ,նա բացակայում էր:Ալեգորիկ գրառում էր այն մասին էր,թե ինչ է կատարվում ՀՀ Սահամանդրության հետ :Հաընկավ մեկ այլ թեժ թեմայի հետ,որ սկսեցին նամակներ հրապարակել տարբեր մարդկանց անունից,ովքեր բռնաբարության են ենթարկվել:

-Իրականում քանի՞ թև կա,իշխանությունը միադե՞մ է,թե ոչ,ընդդիմությունը միադե՞մ է,եթե ոչ , կա՞ տարանջատում՝սորոսյան և այլն դա ինչ կերպ է արտահատվում սոցցանցերում:

-Ոչ իշխանությունն է միատարր,ոչ էլ ընդդիմությունը և տարբեր խմբեր կան նույն իշխանությունում՝պայմանական սորոսական թևը,պայամանական նիկոլական թևը , պայմանական լևոնական թևը, և նաև այլ թևեր,որոնք հեղափոխության ժամանակ միացան և շատ են ասում ՝ մի փայատիրական կոոպերատիվ էր հեղափոխությունը,որտեղ ամեն մեկը իր փայլը ներդրեց և հեղափոխությունից հետո փորձեցին իրենց փայը ստանալ:Այդպիսի փայատիրական գործուներություն ունեն նաև կրոնական կառույցները :Ն ույնն էլ ընդդիմության հարցով .կան արտախորհրդարանական կուսակցություններ և խորհրդարանական կուսակցություններ,որոնք փորձում են ընդդիմադիր երևալ և ընդդիմադիր քայլեր անել և դեռ չեմ տեսնում ընդդիմության միավորումը,որովհետ նույնիսկ ընդդիմության մեջ կան թևեր,որոնք միմյանցից նեղացած են անցած տարիների համար:Կան ընդդիմություն հռչակվող ,բայց իշխանության հետ սերտ կապված ուժեր,կան, որ այսօր ընդդիմություն են,վաղը իշխանությունը,այն մյուս օրը կրկին ընդդիմություն՝կախված օրակարգում ինչ հարցեր կան,բայց կարոլի է տեսնել,որ իշխանության թևերն են իրար խփում:

-Իրականում այդ երեք թևերն ՝նիկլոականներ,սրոսականներ,տերպետրոսյանական,ճիՇշտ է իրարից առանձնացնելը:

-Մի քանի թևեր են,պարզապես երևացողները այդ երեքն են, կան նաև ֆինանսական թևեր,այն մեծ ֆինանսական կազմակերպությունները,որոնք աջակցել են իշխանությանը և մաս են կազմում,կամ ինչ-որ ձևով իրենց բիզնեսն են պահպանում և զարգացնոևւմ,կան որոշ խոշոր կառույցներից մարդիկ,ովքեր էլի ներգրաված են այս ամենում,կա սփյուռքային թև,լոբբիստներ՝Մոսկվայից,Ամերիկայից,ովքեր էլի գործունեություն են ծավալում Հայաստանում,առնվազն մեդիադաշտում:Երբ ո իրենք իրար հետ չեն համաձայնվում,ստանում են օրինակ այնպիսի բաներ,երբ Փաշինյանը որոշեց քայլել և 400 հոգի առավելագույնս հավաքվեց,այն որ ինքը Երևանում քայլեց,կեսից մի պահ վատացավ ,դա նկատի ունեմ ,դատարաների փակելու կոչին արձագանքեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչներ էին՝թաղապետերը,ավագանու անդամները,բայց հետաքրքիր էր ,որ պայամանական սորոսական թևը չմասնակցեց:Պայքարը նույնիսկ ՔՊ վարչության ընտրության ժամանակ էլ երևաց ,երբ որևէ կարկառուն սորոսական ներկայացուցիչ չհայտվեց վարչությունում:

-Սասուն Միքայելյանը չհատնվեց,Ալեն Սիմոնյանը 18-րդն էր…

-Այն մարդիկ՝ ԱԺ պատգավորները , և այսպես ,թե այնպես առնչություն ունեն և այդ սորոսական թևի մեջ են մտնում,նրանցից ոչ ոք վարչության անդամ չէ:Սասուն Միքայելյանը խնդիր ունի Ռոմանոս Պետրոսյանի հետ ,նրա խնդիրն այն է,որ ինքը ամեն դեպքում իրենց կերպար չէ, չեմ ուզում վիրավորել մնացածին…

-Ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին ասաց՝ հող տվողը դու չես,այդպես է արտահայտվում:

-Այն,որ ժամանակին ստեղծվել է բոբո հանրապետականի կերպարը,նման վատ խոսող ,բռի ,օլիգարխոտ,բարեկամաններին ամեն տեղ տեղավորող,Սասուն Միքայելյանն ավելի շատ այդ կերպարի մեջ է ,քան ՔՊ վարչության մյուս անդամները,որոնք բրուտալ չեն: Ինքը ամենաբրուտալ կերպան է,և շատերը երևի վատ են զգում:

-Դա է պատճառը,թե՞ որ նա հետագիծ ունի,փայլուն ճանապարհ ունի:

-Այդ ամբողջը միասին, մի գեներալ Մանվել էլ կերպարով ինքն է:Մարդ,ով և անցած ճանապարհ ունի,որը և իր անձանական կարծիքն ունի,ով և կարող է որոշում ընդունել,հրամանտալ,չվախենալ հրամանին չենթարկվել,ինքը նման կերպար է և ինձ միշտ զարմացրել է Սասուն Միքայելյանի նման մարդու կերպարը այդ երիտասարդների մեջ,որովհետև չի տեղավորվում և դա արդեն սկսել է իր ազդեցություն ները ունենալ,կարող ենք տեսնել բացահայտ լեզվակռիվ Կոտայքի մարզպետի հետ:Ինձ մոտ այնպիսի զգացողություն կա,որ Երկրապահում կարող են էլի պրոցեսներ սկսվել,որովհետև եթե պայմանական Ռոմաոնսի թևը հաղթի ՔՊ-ում և Փաշինյանը իր կողմը վերցնի,այդ ժամանակ Սասունի տակից կփորձեն Երկրապահը փախցնել, քանի որ չնայած այս իրավիճակին, Երկրապահը մնում է բավականին կուռ կառույց:

-Հենց հենց նրա նման մեկն էլ պետք էր,որ Երկրապահը պահեր:

-Պատկերացրեք նույն Ռոմանոսի պայմանական թևը մտածում է ,որ Սասունը Երկրապահ ունի,բավականին շատ մարդ կա,դա պետենցյալ վտանգ է իրենց համար,ցավոք նոր իշխանություններում շատերը որոշ խորքային պետական պրոցեսները չեն հասկանում և կարող են տվյալ պահի պատճառով սկսել վարկաբեկել,Երկրապահը կիսել,մարդկանց ներմուծել,զուգահեռ կառույցներ ստեղծել և եթե իրենք չբարիշեն,ինչպես Փաշինյանն է սիրում բոլորին հավաքել իտոգ տալ,եթե իքնը այդ իտոգը չտա և սկսվեն խժդժությունները ,որէև մեկը չի ցանկանա Սասուն Միքայելյանին Երկրապահի ղեկավար տեսնել:

-Սասուն Միքայելյանի հայտարարությունը ի՞նչ էր նշանակում՝ոնց թավշյա եկել են,կրող են այդպես էլ թավշյա գնալ:

-Սասուն Միքայելյանն ունի իր ուրույն ճանապարհը և երևի հատուկենտ մարդկանցից է ՔՊ-ից ,որ իր ձայները նույնիսկ Հանրապետականի ժամանակ ստացել է ինքնուրույն,ի տարբերություն մնացած ՔՊ-ականների,որոնք ձայները ստացեն են այն պատճառով,որ Նիկոլ Փաշինյանն իրենց աջակցել է:Սասուն Միքայելյանին և մեկ-երկու հոգու ընտրել է ժողովուրդը և ինքն իր արժեքը գիտի և դրա համար ինքը շատ հանգիստ իր կարծիքն արտահայտում է ի տարբերություն մնացածների,որոնք Սասունի հետ կռիվ տալու համար պետք է վազեն և մտնեն Փաշինյանի փեշի տակ:

-ԱԺ-ում ասում են՝ սորոսականները շատ են…

-Շատ չեն,14-18 հոգի ,բայց աղմուկն են շատ հանում,ավելի փորձված են այս ամեձնում և իրենք իրենց օրակարգը ունեն,որոնք միգուցե համընկնում է Փաշինյանենց հետ,բայց այդ օրակարգտ ապազգային է:

-Ներսում ինչ է կատարվու՞մ,ասում եք՝փորձ է արվում իրականում ազատվել սորոսականներից՝Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցած ժամանակ տեսանք,թե ինչ եղավ:Փաշինյանն այժմ ազատվո՞ւմ է իրենցից:

-Ոչ,որովհետև Փաշինյանն անցել է բաժանել և տիրիր պրինցիցպին…

-Ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը…

-Ինչպես բոլորը,մի կոմից Սորոսը ՔՊ չի մտնում,մյուս կողմից գրավում է նոր նախարարական ,փոխնախարարական և այլ կառույցներում պաշտոններ…

-Արդարադատության,սոցապ նախարար ,գրել եք,որ սորոսականները այստեղ հաղթեցին…վաղն էլ գուցե Սահմանդրական դատարան:

-Կարելի է այդպես ասել և Սորոսը կրթում է մի օրակարգ ,դա կապված է անցումային արդարադատության հետ և Ստամբուլյան կոնվենցիան է և այդ օրակարգը հաջողությումբ առաջ է տանում:Այսինքն՝Փաշինյանը մի տեղ պատժում է,մյուս տեղում տեղ է տալիս,երևի մտծում է,որ եթե մի թևը մյուս թևին ոչնչացնի իր դիրքերը կթուլանան ,իսկ այսպես խաղացնելով,կռվացնելով,հետո բարիշացնելով, այսպես ասած սերժսարգսյանական պապայություն անելով իր տակի ճյուղերի համար ինչ-որ հարցրեր կարող է լուծել:Այստեղ մի պոտենցյալ վտանգ կա,որ կարող է թևերը կրկին միանան և որոշեն ,որ իրենց նման իտոգ տվող պետք չէ:

-Ազատվե՞ն Նիկոլ Փաշինյանից:

-Կամ ազատվեն կամ չեզոքացնեն իր մեծ ազդեցությունը:Պայմանական սորոսական թևը շատ լավ մեդիա ռեսուրսներ ունի ՝կայքեր,խմբեր,էջեր:

-Անուններ կասե՞ք:

-Կարող ենք տեսնել այն կայքերը,ովքեր Սորոս հիմնադրամից գումար են ստացել, չգիտեմ էթիկայի սահմաններում է անուններ տալ ,թե՞ ոչ,բայց կան ,որ իրենք էլ առանձնապես չեն թաքցնում,բավական է մտնել Սորոսի գրանտների էջերը,միակ գրանտատուն է,որ բաց ասում է,թե ինչ է անում,ում է գումար տալիս:Բավականին մեծ ազդեցություն ունեն,հայտնի ռադիոկայան կա,բավականին ակտիվ,որը ոնց որ թե անմիջապես Սորոսի հետ կապ չունի,այլ օտարերկրյա այլ դեպարտամենտի հետ կապ ունի,բայց 99 տոկոսով իր օրակարգը Հայաստանում համընկնում է սորոսական օրակարգի հետ:Դա ցույց է տալիս,որ Հայաստանը այդքան հետաքրքիր չէ Թրամփի ներկա ադմինիստրացիային,որ նա չի փոխում այն անձնակազմը ,որը ժամանակին աշխատել է դեմոկրատական և այլ գլոբալիստական ցանցի համար :

-Ի դեպ,Ամերիկայում գոնե այդ հրապարակային բանավեճը եղավ Թրամփի և սորոսական թևի միջև :

-Դա է զարմանալին,որ նույն պետության գումարներով,պետական դեպարտամենտից սնվող կազմակերպությունը որևէ բան իր օրակարագում չի փոխել,և ոնց աշխատել է նախկին դեմոկրատ մարդկանց ,կառույցների ներքո ,շարունակում է Հայաստանում դա անելով՞Դեսպանին փոխեց,անցել էր մեկ տարի,հին դեսպանը աշխատոմ էր,նոր հանրապետական փոխեցին:Հանկարծակի պայամանական սորոսական թևը սկսի Փաշինյանի դեմ աշխատել,մեկ-մեկ նման կսմիթներ իրենք անում են:

-Օրինակ:

-Օրինակ՝կարիկատուրաներ են սարքում ,Փաշինյանի մոտ շրջապատին են կպնում պայմանական նիկոլական թևին,ինչ-որ հարցերում անհամաձայնություն են հայտնում,նույն Ամուլսարի հետ կապված խնդիրներում կարելի է տեսնել,որ իրենց ռեսուրսները այլ օրակարգով են աշխատում և Փաշինյայն իհարկե չի ուզենա ,քանի որ ինքն իր բնույթոց ռեյտինգամոլ է,որ ինքը ինչ-որ 3000 լայքի փոխարեն,1000 լայք ստանա,2000 –ը արդեն չի մատակարավելու,ինքն այդ խնդիրն ունի,դրա համար պետք մաքսիմալ ձգի և փորձի մնալ այդ իտոգ տվողը,մինչև հասկանա:Սպասել սորոսական թևի ջախջախմանը բարդ կլինի ,էլի առանձին հարվածներ կլինեն,բայց էլի և նալին,և մեխին է խփելու:

-Ինչպես է դա իրեն հաջողվելու և երբ ասաց՝դուրս եկեք դատարանները փակեք,և սորոսականները դուրս չեկան ,ինչ-որ բան ցույց տվեցի՞ն Նիկոլ Փաշինյանին,և սրանից հետո ինչ հետևություններ կարելի է անե՞լ:

-Ես փակ ժողովներին ներկա չեմ լինում,բայց ժամանակ առ ժամանակ այդ թևերը փորձում են Փաշինյանին հիշեցնել,թե իրենք ինչ դեր են ունեցել հեղափոխության հաղթանակում,որ հանկարծ չմոռանա,և մերթ ընդ մերթ կարելի է տեսնել այդ ռեսուրներով այսպիսի հիշեցումներ լինում են,որովհետև կարող ենք տեսնել,որ ինչ-որ տեղ բողոքի ալիք բարձրանա և ասեն՝ Փաշինյան,չէ որ մենք եկել ,փողոց ենք փակել:Իմ կարծիքով նույն դատարանների փակելու ակցիայի ժամանակ փորձել են ցույց տալ՝Փաշինյան ջան, մենք ձեզ լիքը մարդ կարող ենք տալ,իսկ առանց մեզ այսքան մարդ կարող ես հավաքել:

-Կրոնական կառույցների մասին են խոսում, իրենք էլ սորոսյան հրահանգի՞ ներքո են:

-Կրոնական կազմակերպությունները Սորոսին չեն ենթարկվում,մի մասը բիզնես շահեր են հետապնդում:Ուկրաինայում, օրինակ բավական լավ եթե վարձատրեիր,իրենք կարողանում էին իրենց կողմնակիցներին հանել:Նույն Մայդանում 10000-15000 մարդ կրոնական կազմակերպոևթյան անդամենր 5-6 օր շարունակ կանգնեցին:Կրոնական կազմակերպությունների մի մասը ենթարկվում են դեսպանատներին,հրամանը գալիս է դեսպանատներից,եթե պետք է հավաքում է,եթե ոչ,չի հավաքում: Անուններ չտամ,բայց մենք ունենք կրոնական կառույց,որը նեղացել է Փաշինյանից ,այդ կազմակերպության ներկայացուցիչը աշխատանքից ազատվեց:

-Նիկոլ Փաշինյանին առայժմ հաջողվում է բալանսավորված աշխատել՝սոցապ նախարարը,արդարատադության նախարաը Սորոսինն են,3-4 անգամյա փորձից հետո կարողացան Սահմանադրական դատարանի դատավոր տանել այդ թևից,այս իմաստով Նիկոլ Փաշինյանը պահում է:Դավիթ Սանսարյանին աշխատանքից ազատեցին,բայց թեման կարծես փակված է,եթե Փաշինյանն ուզենար հրապարակումներ լինեին,կլինեին,կարող ենք ասե՞լ,որ փորձ է արվում բալանսը պահել:

-Կարողանում է ու շատ հետաքրքիր է,որ մերժելով մի համակարգ ինքը ընդօրինակեց տվյալ համակարգի կառավարման ձևերը:Մարդուն մինչև վերջ չպատժել,տեղ թողել,որ հետո կարողանալ որոշ հարցերում այդ մարդու օգնությանը դիմել,կամ այդ մարդը ուրիշ հարցեր փորձի լուծել:Նախորդ իշխանությունների ժամանակ էլ կար նման բան,որ հիմնովին ոչ ոք չէր պատժվում է,մարդկանց թողնում էին երեսը փրկելու,պայմանավորվելու ճանապարհներ,ներում էին …

-ՀՀԿ-ի իշխանության մասին եք խոսու՞մ:

-Վերջին 10 տարվա մասին եմ ասում,դրանից առաջ շատ ավելի պատժելի համակարգ էր:Նույնը նա այսօր օգտագործում է:Մինչև վերջ չի պատժում,ինչ-որ տեղ է թողնում,կամ միգուցե բազմաթիվ բաներ կան,որ որոշներին բռնացրել են կաշառակերության կամ սխալ գործի վրա,այնպիսի տպավորություն է,որ ինքը այդ մարդուն կանչում է,այդ ամենը ցույց է տալիս,բայց ասում է՝նայի ,ես այսքան բանը գիտեմ,սրնից հետո չթփրտաս,կամ կանես այնպես, ինչպես ես կասեմ,և այդ մարդը ստիպված անելու է:Մենք շատ լավ գիտենք,որ բոլոր կառույցներում նման բաներ կան:Սորոսական թևի աշխատանքը նաև խնդիրներ է առաջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում:Դա պարզ է,և խնդիրներ կառաջացնի ,երբ Թրամփի ադմինիստարացիան վերջապես ՀՀ վրա ուշադրություն կդարձնի և կտեսնի սորոսականների մի փոքր որջ կա,որը իրեն շատ լավ է զգում :Եթե ներսում Փաշինյանը կարողանա ինչ-որ ձևի հարցերը լուծել,բարդ է ասել,թե ինչ կլինի,եթե ՌԴ-ն և ԱՄՆ ,որոնք վերջերս որոշել են մի գծով գնալ…

ւզում եք ասե՞լ,որ այստեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնու՞մ են:

-Եթե կա պաշտնոյա,որը այսպես,թե այնպես Սորոսի հետ կապ է ունեցել և այդ պաշտոնյան նաև ուժային կառույցի ներկայացուցիչ կարող է լինել կամ Հայաստան-Ռուսաստան ռազմաարդյունաբերական ,ռազմական համագործակցության մեջ կարող է ինչ-որ տեղեկություններ իմանալ …

-Դուք ԱԽՔ-ի մասին եք ասո՞ւմ…

-Ոչ միայն ԱԽՔ-ի մասին ,էլի նման մարդիկ կան:Պարզ է,որ Ռուսաստանը կխուսափի համագործակցել,կամ կփակի,կամ կլինի ոչ լիարժեք համագործակցություն ,և դա խնդիր է առաջացնելու,դրա համար Ռուսաստնաը իր կողմից այդ ճնշումը բանեցնելու է նույն Փաշինյանի ու իշխանությունների վրա,որպեսզի այդ մարդկանցից ազատվի և դեռևս կարելի է տեսնել,որ ներթափանցումը այդ ուժային կառույցների կամ պետական գաղտնիքի հետ կապ ունեցող մարմիններ սորոսակնները դեռ այդ հաջողությանը չեն հասել,չնայած բազմաիթիվ փորձեր արել են: Ինչ կլինի ապագայում,եթե սորոսական թևը կարողանա ավելի առաջ գնալ ,չեմ կարող ասել:Մենք նաև կարող ենք հասկանալ,որ եթե Փաշինյանը չզսպի այս պայմանական սորոսական,հակառուսական թևը,Ռուսաստանը ստիպված կլինի բավականին կոշտ լինել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4183 անգամ
Լրահոս
«Սկզբից ընդամենը 4 մեքենա ա եկել». Ալեքսանյանը դժգոհեց ԱԻՆ-ից Այսօրվա հրդեհը ցույց տվեց նաև ԱԻՆ իրական վիճակը Ֆելիքս Ցոլակյանն այցելել է «Մալաթիա մոլ» Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է «Մալաթիա մոլի» հրդեհի հետևանքով 9 տուժածներից 8-ը դուրս են գրվել Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է Հրդեհվող առևտրի կենտրոնի տարածքում է գտնվում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նոր մանրամասներ. վիճաբանել են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղան և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղան Երևանում թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը․ ուղիղ «Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար Բա կաշառքն ու կոռուպցիան պոզով-պոչով ե՞ն լինում Նոր կադրեր Մալաթիայի հրդեհից. տեսանյութ Ժողովրդավարության ու ամբոխավարության սահմանագիծը Նոր տեղեկություններ «Մալաթիա մոլ»-ում հրդեհից տուժածների վերաբերյալ Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրը Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև
Ամենաընթերցվածները
Շուտով
օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչականխմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտմանմասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատակ... Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: