Դեռ որքա՞ն պիտի բնակչությունը կրկնակի թանկ վճարի գազի դիմաց

168 ժամը գրում է.Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Այս առումով կողմերն առաժմ չեն շտապում հստակեցումներ մտցնել։ Բայց որքան էլ տարբեր մակարդակներում հայտարարվի, որ բանակցություններն ընթանում են կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ, այնուհանդերձ հասկանալի է, որ ճնշումը թանկացման ուղղությամբ է։ Ռուսական կողմը ոչ միայն պատրաստ չէ նվազեցնել գազի գինը, այլև հիմքեր է ստեղծում դրա համար։
Ի՞նչ կարող է սրան հակադրել մեր կառավարությունը, կերևա առաջիկայում։ Բայց այն, որ գործընթացն այսքան երկար է ձգվում, արդեն լավ չէ։ Դա նշանակում է, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ։

Գազի գնի թանկացման հարցը Հայաստանում շատ ցավոտ խնդիր է։ Սա նոր բան չէ, և միշտ է այդպես եղել։

Ցավոտ՝ ոչ միայն նրանով, որ սպառողները ստիպված են ավելի վճարել, այլև, որ դա շատ անուղղակի հետևանքներ է ունենում. այն ազդում է բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Տուժում է նաև տնտեսությունը։ Գազի թանկացումը նվազեցնում է տնտեսության մրցունակությունը, այդ թվում` ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկաներում։

Իհարկե, սրանով չի սահմանափակվում գազի թանկացման հետ կապված խնդիրը։ Այն նաև քաղաքական ենթատեքստ ունի. մի կողմից՝ ընդունված է դրանով բնորոշել հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից` գազի գինը տարիներ շարունակ եղել է գործիք ընդդիմության ձեռքին` իշխանություններին քննադատելու համար։ Դրա համար ընդդիմությունը գուցե բավարար պատճառներ ունեցել է։ Ներքին սպառման շուկայում գազը միշտ էլ թանկ է եղել։ Ներքին սակագինը զգալիորեն գերազանցել է ներմուծման գինը։

Մինչև վերջերս ընդունված էր ասել, որ բնակչությունը կրկնակի ավելի է վճարում, քան գազը մտնում է Հայաստան։ Իշխանափոխությունից հետո, իհարկե, սկսել են ավելի քիչ խոսել այդ մասին, թեև շատ բան չի փոխվել։ Գազը սահմանին արժե 165 դոլար, բայց բնակչությունը վճարում է այսօրվա փոխարժեքով շուրջ 290 դոլար։

Այս խնդիրը նախկինում բազմիցս բարձրացվել է, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իշխանափոխությունից հետո, սակայն, այն մի տեսակ մոռացության է մատնվել։ Կառավարող քաղաքական թիմն այլևս չի հիշում, որ բնակչությունը ներմուծման գնից գրեթե կրկնակի բարձր է վճարում գազի դիմաց։

Ու չնայած ժամանակին հնչում էին խոստումներ` գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ, այսօր դրա մասին բոլորը մոռացել են։ Կարծես նման խնդիր այլևս չկա և չի էլ եղել։

Անցած տարի դեռ մի կերպ հաջողվեց խուսափել գազի և հանրային մյուս ծառայությունների սակագները բարձրացնելուց։ Թեև դա այնքան էլ հեշտ չտրվեց։ Առանձին ոլորտներում կառավարությունը ստիպված էր գնալ լուրջ զիջումների` սակագների բարձրացում թույլ չտալու համար։

Խոսքը, մասնավորապես, ջրամատակարարման մասին է, որտեղ սակագնի բարձրացումը հաջողվեց կանխել մի կողմից՝ փոխհատուցման նախկին մեխանիզմների պահպանման, մյուս կողմից` նախատեսված ներդրումների մի մասից հրաժարվելու դիմաց։ Թեև դրանով խնդիրն ամբողջությամբ չլուծվեց։ Օգոստոսին ջրամատակարար ընկերությունը ներկայացնելու է հերթական տարվա սակագների ճշգրտման հայտը։ Կասկած չկա, որ դարձյալ առաջարկվելու է բարձրացնել խմելու ջրի գինը։

Սակագների բարձրացման ռիսկերը, իհարկե, միայն այս ոլորտում չեն։ Դրանք պահպանվում են նաև մյուս տեղերում։ Բայց առավել սուր է դրված խնդիրը գազամատակարարման դեպքում։

Մեծ է հավանականությունը, որ ներմուծման հերթական թանկացումը կհանգեցնի նաև ներքին սակագների բարձրացման։ Մինչդեռ, ժամանակին խոսվում էր համակարգում կոռուպցիոն երևույթների ու թալանի, չհիմնավորված բարձր սակագների սահմանման ու յուրացումների մասին։ Դրանք բացահայտելու նպատակով իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որն ամիսներ շարունակ քննարկեց խնդիրը, նույնիսկ որոշ հայտարարություններ արեց սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ, բայց արդյունքում ամեն ինչ մնաց նույնը։
Դրան հաջորդեց կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» ձևավորված աշխատանքային խմբի ստեղծումը, որը, արդեն վեց ամսից ավելի է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում գազամատակարարման համակարգի օպտիմալացման և ծախսերի կրճատման ուղղությամբ։

Մի պահ հայտարարվեց համակարգում մեծաքանակ կրճատումների մասին։ Խոսքը շուրջ 1000 աշխատողի մասին էր։ Բայց այդ գործընթացն էլ կարծես ժամանակավորապես կասեցված է։

Շատ երկար է ձգվում նաև աշխատանքային խմբի աշխատանքը։ Դրա արդյունքների մասին առայժմ խոսք չկա։

Չնայած վերջերս եղավ տեղեկատվություն, որ գազի սակագնի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն, և «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի իր դիրքորոշումը, այնուհանդերձ դա էլ քիչ հավանական է համարվում։ Սպասվում է, որ գազի սակագինը հայտնի կդառնա շատ ավելի ուշ, երբ Հայաստան կգա ՌԴ նախագահը։

Թե ինչպիսի՞ն կլինի լուծումը, ցույց կտա ժամանակը։ Մի բան միանշանակ է, որ հայաստանյան սպառողի համար որևէ ոչ ցանկալի տարբերակը լուրջ հարված կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։ Գազի թանկացումը Հայաստանում միշտ էլ զգայուն թեմա է եղել։

Ու չնայած դրան, նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում այդ հարցում դրական լուծումների հասնել։ Անցած տարի, երբ սպառողներն անհամբեր սպասում էին սակագների նվազեցման, իսկ կառավարությունը հայտարարում էր ներմուծվող գազի էժանացման հասնելու չարդարացված հավակնությունների մասին, այն թանկացավ։

Քիչ է հավանականությունը, որ նույնը չի կրկնվի նաև այս անգամ։ Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում ևս սպասվում է գազի ներքին սակագների բարձրացում։
Եթե գազը թանկանա նաև Հայաստանում, ապա դժվար չէ պատկերացնել հնարավոր բացասական հետևանքները։ Նման իրավիճակների սպառողները բազմիցս բախվել են։

դիտվել է 954 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն Թովմասյաններով է զբաղվում, ադրբեջանական հաքերները` Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքով Նիկոլ Փաշինյանից հեռանում են և զգուշացնում նոր թայֆաբազների մասին Հրայր Թովմասյանի ծնողները ապրում են գյուղում, 1 հարկանի սովորական տանը,շիշ բռնողի ընտանիքն ապրումա քաղաքի կենտրոնում՝ եռահարկ առանձնատանը Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ Տեռոր եւ անարխիա Թովմասյանների ընտանիքի նկատմամբ Սկզբում սպանում են, հետո ցավում, հետո ներում․ ցինիզմն էլ սահմաններ ունի Կրեմլի բացահայտումը. «Համաձայնեցված փաստաթղթեր»՝ Ղարաբաղյան հարցով Ծնունդով բագրատաշենցի հալածված ընդդիմադիրը խոստանում է Ալիևի իշխանության տապալում Աղբաման նետված մի նամակ, կամ ինչպես Էրդողանը, գլուխը կախ, զիջեց Գոնե Դո՛ւք ձայններդ կտրեք, լռե՛ք և մի՛ զբաղվեք երեսպաշտությամբ. Նորայր Նորիկյան Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին Վահրամ Սահակյան. Եթե գիժ է՝ պիտի տարվի գժանոց, եթե դուր գալու միտում ունի՝ ուրեմն վատ մարդ է, շահամոլ է Երբ Ազգային ժողովի մեծամասնությունը Պողոս է, ուրեմն երկիրն էլ պողոսապետություն է Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում թուրքական օդուժի հարվածի հետևանքով Թովմասյանի դուստրերից մեկին ԱԱԾ էին կանչել նվեր ստացած մեքենայի առթիվ, որը Ապրիլյան պատերազմից հետո նվիրել է ՊԲ-ին. Ռ. Մելիքյան Հրայր Թովմասյանի դուստրերին հիմնականում իրենց պատկանող գույքերի վերաբերյալ են հարցրել. փաստաբաններ «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ 1 անձից գնման ընթացակարգով գումար է ստացել, ընդհանուր ավելի քան 136 մլն դրամ. փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին. AntiFake.am Էրդողանը` Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Արտաշատում 50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաեթրի է ենթարկել հետիոտնին և հայտնվել շինության տարածքում ՍԴ-ն քննել է ՔրԴՕ-ի գրավին վերաբերող հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը «Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է»». Կ. Վրթանեսյան Սա հետաքրքիր թեստ դրայվեր է, թե ինչ պետք է իմանալ մեր անվտանգության մասին Ոստիկանների վրա հարձակված եղբայրներին մեղադրանք է առաջադրվել «Կոռումպացված տնօրենները դպրոցներում անելիք չունեն». Անդրեյ Ղուկասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: Հոկտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ ներքին և արտաքին զարգացումները: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Էրեբունի-Երևանի 2801 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում եւ լուսանկարներում» խորագրով ցուցադրություն: Ցուցադրության բացմանը կհաջորդի «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույցը, որը թամանյանական մասնաշենքի արվեստի բաժնի ընթերցասրահում կներկայացնի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բա... Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։ Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Օրբելի հետազոտական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարությունը. արդյո՞ք Ադրբեջանն ամրացնում է իր սահմանային դիրքերը. հայկական կողմն ինչպե՞ս է պատրաստվում պատերազմի սպառնալիքին դիմակայելու համար. պատերազմի վերսկսման հնարավոր ռիսկերը: