Թուրքիայում սկսել են բանակը «մաքրել» Էրդողանի ընդդիմախոսներից
Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման օրդեր Է տվել: Նրանց կասկածում են Թուրքիայում արգելված ընդդիմադիր «Ֆեթուլլահ ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապ ունենալու մեջ. այդ մասին հաղորդել է Anadolu-ն։
Նշվում է, որ կասկածյալների թվում են մեկ գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր և ավելի քան 100 ավագ լեյտենանտ:
Թուրքական իշխանությունները գլխավոր խռովարար են համարում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է, որն ըստ նրանց՝ գործել է ընդդիմադիր «Ֆեթուլլահ ահաբեկչական կազմակերպության» միջոցով։ Ֆ.Գյուլենը պնդել, որ ինքն առնչություն չունի մասնակցությունը հեղաշրջման փորձի հետ: