Արցախը պատրաստվում է «պատերազմի»

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, զգուշացնելով նախագահի եւ խորհրդարանի ընտրական գործընթացում ապակայունացման, հակասահմանադրական քայլերի մտադրություն ունեցողներին, որ թույլ չեն տա այդպիսի որեւէ զարգացում: «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը:ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները», - ասված է Արցախի ԱԱԾ տարածած հայտարարությունում
Օրերս Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող  Անժելա Թովմասյանի հեղինակային Հայելու առաջ հաղորդաշարի եթերում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն էր արել հայտարարություններ, որոնք արցախյան տարբեր շրջանակներ գնահատել էին սադրիչ, բռնության ակնարկ պարունակող: Բաբայանը խոսել էր հնարավոր հանրահավաքային ակցիաների մասին առ այն, որ մի քանի հազար մարդ Արցախի իշխանությանը կպարտադրեն գնալ Սահմանադրության փոփոխության: Սամվել Բաբայանին այդ փոփոխությունն անհրաժեշտ է Հայաստանում գրանցված անձանց ընտրության հնարավորություն տալու եւ թեկնածու առաջադրվելու համար:
<<Քանի որ իրենք իրենց համար,տվյալ Արայիկ Հարությունյանը նպատակային հայտարարում է ,որ իր թիմը,պատգավորները պառլամենտում են չեն քվերակելու:Մենք գնալու ենք հանրահավաքի տեսքով ,ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից,իրենք ասում են՝թույլ չենք տալու խախտել:Ես էլ այդ երիտասարադին ասում եմ,որ կպարտադրենք ,որ դու թույլ տաս,քեզ կպարտադրեն քո պատգամավորները,որովհետև քեզ օգտագործում է այսօրվա տեղի իշխանությունը:Դու ամեն դեպքում  նախագահ չես լինելու,ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի ,ինքը նախագահ չի լինելու,որովհետև անձը ստում է սեփական ժողովրդին:Չի կարելի ասել,որ թույլ չեմ սահմանադրական կարգը խախտել,մենք Սահմանդրությամբ ենք առաջնորդվում,ստորագրահավաք ենք անում Սահմանադրությանը համապատասխան:Մեր ժողովուրդը այդ ստորագրությունը չհավաքած,չհանձնած,դուք կանխավ որոշել եք,որ չեք փոխելու,ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից,պարտադրելու է:Դու ով ես,որ թույլ չտաս:Ես ոստիկանությանը,իրավապահ բոլոր մարմիններին կհորդորեմ զերծ մնալ անտեղի պաշտպանումից,պահել պետական շահը և խնդրում եմ զուսպ լինել ու չփորձեն,որ մեկի քթից արյուն հոսի>>,- ասել է Բաբայանը:

Սպառնու՞մ է Սամվել Բաբայանն ապակայունացմամբ, թե ոչ: Արցախի անվտանգության ծառայության արձագանքը հուշում է, որ տեսնում են այդպիսի սպառնալիք: Անտեսել հնարավոր չէ, քանի որ Բաբայանը բառացիորեն սպառնում է, որ ողջ ժողովուրդն էլ ոտքի կանգնի Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահ չի դառնա: Եթե մարդը հաշվի չի առնում ոչ Սահմանադրությունը, ոչ ժողովրդի կամքի արտահայտումը եւ նման հայտարարություն է իրեն թույլ տալիս, ապա տեղի պատկան մարմիններին այլ բան չի մնում, քան նախապես հորդորելն ու զգուշացնելը: Ի վերջո, Արցախը Հհայաստան չէ եւ թեթեւ բոցկլտոցները կարող են մեծ հրդեհի պատճառ դառնալ, որը կխժռի ոչ միայն Արցախն, այլեւ Հայաստանը: Ըստ ամենայնի այս մտահոգությամբ է պայմանավորված,որ եկող տարվա գարնանը սպասվող ընտրություններից ամիսներ առաջ ԱԱԾ-ն նման հայտարարություն է անում:

Անի Սահակյան

 

 

դիտվել է 2501 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am