Նիկոլն ասել է՝ չգնդակահարել. բոլշևիկներ շեն մնան

Արդարադատության նախարարությունը տարածել է ուշագրավ մի իրազեկում, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը: Նախարարությունը հարկ է համարում իրազեկել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.
<<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի>>,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ այս մոտեցումը հակասում է ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի պաշտպանությանը և հետագայում կարող է հիմք հանդիսանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի դատական ակտերի ներկայացման և պետության պարտության, որովհետև խոշոր սեփականատերերի <<թղթերը մաքուր են>>, բացի այդ՝ նրանցից ոմանք արդեն հասցրել են լավ հարաբերություններ ստեղծել նոր իշխանությունների հետ: Հետևաբար այս գործընթացից կարող են տուժել առավելապես միջին խավի մարդիկ:
Ինչ վերաբերում է միջազգային պարտավորություններին, որոնց մասին նշվում է արդարադատության նախարարության տարածած իրազեկման մեջ, ապա դրանք բացառապես վերաբերում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը և այս իմաստով չեն կարող հիմք հանդիսանալ կուլակաթափման համար: Ստացվում է, որ Հայաստանում պետական ինստիտուտը բացահայտ ասում է, որ երկրում մեկնարկելու է բոլշևիկյան ժամանակներից պատմությանը հայտնի կուլակաթափության գործընթաց: Ի տարբերություն բոլշևիկների՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, սակայն, մարդկանց բանտ չեն նստեցնի, չեն գնդակահարի, ընդամենն առանց դատարանի որոշման կվերցնեն ունեցվածքը և այն կտան, այսպես կոչված, օրինական սեփականատիրոջը: Իսկ եթե այդ օրինական սեփականատերը չգտնվի, ուրեմն գույքը կպետականացվի: Ինչպես, ով կամ ովքեր են որոշելու գույքի անօրինական ծագման փաստը, ինչպես, ինչ չափանիշով են որոշելու գույքի իրական սեփականատիրոջը՝ պարզ չէ: Եթե դատական գործընթաց տեղի չի ունենալու, կնշանակի մենք գործ ենք ունենալու յուրօրինակ ժողովրդական տրիբունաների հետ: Օրինակ՝ մի խումբ մարդիկ կարող են հավաքվել որևէ անձի պատկանող տան, գործարանի, խանութի կամ կրպակի մոտ՝ վանկարկելով դրա անօրինականության մասին և պահանջելով, որ այն վերադարձվի իրական տիրոջը: Իսկ հետո արդեն հեղափոխական իշխանության բարեհաճությունը վայելող մի խումբ պատկառելիներ կորոշեն, թե ով է այդ տերը՝ պետությունը, թե որևէ անհատ: Գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով, հակառակ պարագայում, ինչ անուն էլ որ դրան տրվի, այն լինելու է ունեզրկում և կապիտալի բռնազավթում:


Հայկ Դավթյան

դիտվել է 1790 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am