Նոր ռազմական գործարք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառել ռազմական ինքնաթիռների ցանկացած տեսակ: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Army-2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից:
«Մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք մեր ընթացիկ նախագծերի մասին», - ասել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից:
Նշվում է, որ Army-2019 համաժողովում ցուցադրվել են Սու-34 և Սու-35 կործանիչները: