Վեթինգ Հովիկ Աբրահամյանի համար, իսկ մյուսների՞


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության` նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

<<Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել`
Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ,
Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս,
Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ>>,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ասած վիթինգը սկսվել է` Հովիկ Աբրահամյանի կուլակաթափությամբ: Անշուշտ, եթե համայնքային հողերն օտարվել են առանց աճուրդի` օրենքի խախտմամբ, պետությունը կարող է և պարտավոր է տեր կանգնել համայնքի շահերի պաշտպանությանը: Բայց ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունն առաջացնում է մի շարք հարցեր.
1. Նախ` ինչո՞ւ ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե երբ են տեղի ունեցել ապօրինի գործարքները. խոսքը 2000-ականներին տեղի ունեցած, թե՞ ավելի վաղ` հեռավոր 90-ականներին կատարված ապօրինության մասին է:
2. Եթե տեղի է ունեցել պետական սեփականության ապօրինի օտարում, ապա կատարվածի համար չի կարող պատասխանտվություն կրել սոսկ գույք ձեռբերողը: Ինչո՞ւ ՀՔԾ-ն չի բարձրաձայնում, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր գնացել են այդ ապօրինի գործարքին: Եթե վաղեմության ժամկետն այս պահին փրկում է նրանց քրեական գործից, ապա այդ նույն տրամբանությամբ` ինչու վեղեմության ժամկետը չի տարածվում սեփականության իրավունքի պաշտպանության վրա:Անհասկանալի է:
3. Ընդհանրապես, առանց դատարանի որոշման` ինչպե՞ս կարելի է անձին զրկել սեփականության իրավունքից: Եթե կա պնդում, որ գույքը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, ուրեմն պետք է լինի նաև այդ պնդումը հաստատող դատարանի որոշում, հակառակ դեպքում մենք գործ կունենանք ունեզրկման գործընթացի` կուկալաթափության հետ:
4. Արդյոք գույքի օրինական ծագման վիթինգը տարածվելու է բոլորի, այդ թվում նաև 90-ականներին տեղի ունեցած սեփականաշնորհման գործարքների վրա, թե՞ այդ ակտը կիարառվելու է միայն առանձին մարդկանց համար:
5. ՀՔԾ-ի և դատախազության քննիչները վիթինգի ենթարկվելո՞ւ են, թե՞ օրվա իշխանությանը հլու-հնազանդ ծառայող դատավորները, դատախազներն ու քննիչները ազատվում են այսպիսի մեղքերից:
6. Ինչո՞ւ են լռում Հովիկ Աբրահամյանն ու նրա մերձավորները, որոնց վերագրվում է պետական հողերին տիրանալու մեղադրանքը: Նրանք պարտավոր են հրապարակավ խոսել և պարզաբանել կատարվածը, այլապես լռությունը կդիտվի համաձայնության նշան:


Հայկ Դավթյան

դիտվել է 3240 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am