«Անկեղծ չէի ուզում, ստիպեցիք…». աղաղակող փաստեր հայ-ռուսական հարաբերությունների մասին

Իրավունքը գրում է.«Երեկ ստացա զանգ ՔՊ անդամներից մեկից, ով խոսակցության ընթացքում ինձ ասաց, որ Ռուսաստանի հետ իրենք ունեն իդեալական հարաբերություններ եւ իմ նման «պրոպագանդիստականների» պատճառով է, որ լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում», - գրում է ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ի՜նչ հետաքրքիր է. վերջին 5-տարիներին շնորհակալական խոսքեր եմ լսել թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ արցախահայության կողմից ծավալած գործունեությանս համար։ Տասնյակ պատվիրակաություններ եմ կոորդինացրել կամ ուղղորդել երկկողմանի միջոցառումների մասնակցելու համար, ու չհրապարակված շա՜տ բաներ, ու դեռ ես մեղավոր եմ: Ընկերնե՛ր, անկեղծ չէի ուզում, ստիպեցիք… Ե՞ս եմ մեղավոր, որ դուք ջայլամային արտաքին քաղաքականություն եք վարում։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք Ստրասբուրգում կա՛մ չեն կարողանում գրանցվել, կա՛մ ճիշտ քվեարկել։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է։ Ե՞ս եմ մեղավոր, որ խցկվում եք ռուս-վրացական հարաբերությունների մեջ ու Ռուսաստանին «օկկուպանտ» անվանում։ Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ պրն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք, այդպես էլ Ռուսաստանի նման գերտերության լրջությունը չհասկացած, դեսպանին կանչում եւ նկատողություն են տալիս ու դեռ այդ ամենի մասին գրում ֆեյսբուքում։ (Փաստացի լրիվ ընդունելի երեւույթ է, նախկին նախագահի հետ հանդիպումը, ուրիշ հարց է, որ նեղվել էիք խոսակցության առարկայից, որը ապացուցված չէր, եւ զուտ հանդիպումը դիվանագիտական սխալ չէր պարունակում)։ Ե՞ս եմ մեղավոր, որ նոյեմբերին հեղափոխականների դպրոց եք անցկացնում Հայաստանում Սորոսի փողերով ու 150 մասնակիցներից 80-ը ռուս երիտասարդներ էին։ Ե՞ս եմ մեղավոր, որ Գիտության եւ կրթության նորանշանակ նախարարը ուղիղ մեկ տարի առաջ ռուս դիվանագիտական դեմքերի մոտ հայտարարում է, թե չի հասկանում ինչի պիտի ռուսաց լեզուն մյուս օտար լեզուների շարքում տարբերվի։ Այս ցուցակը կարելի է անվերջ թվարկել ընդամենը մեկ տարվա կառավարումից հետո»։

Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը հավելում է. «Կրկին հիշեցնում եմ, որ որեւէ կլանի չեմ պատկանում եւ շատերիդ նման քաղաքական «հայրիկ» չունեմ, փոխարենը ունեմ քաղաքագետի եւ տարածաշրջանային հետազոտությունների մասնագետի որակավորում։ Հարգելի՛ ՔՊ համակիրներ, ուշադրություն դարձրեք, որ ես գնահատականներ չեմ հնչեցնում, այլ ուղղակի փաստեր եմ արձանագրում։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

դիտվել է 8546 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am