Որոշ առումով «սահմանադրացավ» է առաջացել.Իվետա Տոնոյան (video)
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցների ժամաին,խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին,ասաց,որ ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ, օրենքով սահմանված կարգով, երբ կլինի այս հարցի իրավական հանգուցալուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա:
Վահե Գրիգորյանի հետ կապված՝ Ի.Տոնոյանը նշեց, որ որոշ առումով «սահմանադրացավ» է առաջացել, ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա.
«Եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն հաղորդել նրա հայտարարություններին, նախկինում հայտարարում է ոչ լեգիտիմ նախագահի մասին, ապա, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է և ընտրվում ՍԴ դատավոր, և հետագայում նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս: Մենք ունենք օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված, և այդ կարգավորումներից դուրս մենք այս պահին չենք դիտարկում»:
Քոչարյանի հայտարարությունը՝ երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ էլ օրինականություն, Տոնոյանը բնորոշեց՝ որպես «երկրորդ նախագահի կարծիք, որ գոյություն ունենալու իրավունք ունի»: Ըստ նրա՝ օրենքի շրջանակներում պետք է դիտարկել բոլոր գործընթացները, և օրենքի առաջ բոլորն են հավասար: