Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, ով վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- դատի է տվել hayeli.am կայքին, ևս մեկ այլ լրատվամիջոցի և Հայկ Այվազյանին: Ահարոնյանը 2 մլն դրամ է պահանջում, որպես իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում: Լարա Ահարոնյանի փաստաբան Տիգրան Փիլիպոսյանի ներկայացրած հայցի համաձայն` իր հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորվել է ԶԼՄ-ներում իր վերաբերկալ տեղ գտած որոշ հրապարակումներից, այդ թվում նաև մեր կայքում 24.04.2019 թ. հրապարակված «ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը զբաղված է երեխաների պղծմամբ. Հայկ Այվազյան» տեսանյութից, որտեղ «Հայելի ակումբ»-ի հյուրերից մեկը` Հայկ Այվազյանը գնահատականներ է հնչեցրել Ահարոնյանի գործունեության վերաբերյալ: Տեսանյութը հրապարակվել է hayeli.am կայքում, վերահրատարկվել livenews. am լրատվական կայքում: Մասնավորապես հայցվոր կողմը գտնում է, որ նշված տեսանյութում Հայկ Այվազյանի այն կարծիքը, թե Լարա Ահարոնյանը նաև զբաղվում է պղծության քարոզով, այդ թվում նաև երեխաների շրջանում, ապատեղեկատվություն և զրպարտություն է պարունակում, և արատավորում է Լարա Ահարոնյանի պատիվն ու արժանապատվությունը:

Ինչ վերաբերում է hayeli.am և livenews. am կայքերին, որոնք հրապարակել են Հայկ Այվազյանի ասուլիսում հնչեցված կարծիքը, ապա ըստ տիկին Լարայի` հատուկ ընտրել են ասուլիսի իրեն վերաբերող մասը, այն ներկայացրել վերնագրում, և դա արել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Ուստի Լարա Ահարոնյանը պահանջում է հերքել այդ զրպարտիչ տեղեկությունը: Որպես զրպարտանքի արդյունքում Լարա Ահարոնյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում նա պահանջում է իր օգտին գանձել 2 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ կայքերում հերքում հրապարակել:
Շատ հետաքրքիր է ` թե կայքերը, hayeli.am և livenews. am-ը ինչն են հերքելու. օրինակ ինչպես են հերքելու Հայկ Այվազյանի կարծիքը, քանի դեռ վերջինս չի հերքել իր իսկ ասածները: Միգուցե նոր նյութ հրապարակենք և վերնագրում նշենք, որ Լարա Ահարոնյանը զբաղցած չէ երեխաների պղծության քարոզով: Պարզ , հասկանալի ու ակնհայտ է, որ լրատվամիջոցն ընդամենը հրապարակել է մամուլի ասուլիսի ժամանակ հյուրի հնչեցրած կարծիքը:

Մենք ազատ խոսքի հարթակ տրամադրելու համար, փաստորեն դառնում ենք մեղադրյալ, իսկ ահա Լարա Ահարոնյանը` հալածյալ: Մեր խնդիրը եղել և մնում է նույնը` հանդես գալ ազատ խոսքի ամբիոն` քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր բևեռներ ներկայացնող ուժերի, շերտերի և անհատների համար: Մեր կայքում և մամուլի ակումբում հնչեցված կարծիքները կարող են առանձին մարդկանց, ինչպես այս դեպքում Լարա Ահարոնյանին  դուր չգալ, ավելին` մեր հյուրերի կարծիքները կարող են նաև չհամընկնել խմբագրության տեսակետներին: Բայց մեիևնույնն է, մենք չենք կարող, իրավասու չենք հերքել այն կարծիքը, որն արտահայտել է մեր այս կամ այն բանախոսը :

Մենք կարող ենք առաջարկել Լարա Ահարոնյանին հանդես գալ պարզաբանումներով, որոնք կհրպարակենք մեր կայքում, բայց, ի՞նչ կարող ենք անել, եթե դրանից նեղսրտի, օրինակ, կույս կանանց միավորման ներկայացուցիչը, կամ որոշի դիմել դատարան: 2 մլն դրամի հայցի մասին. եթե այդ գումարի վճարման դեպքում տիկին Լարայի արժանապատվությունը նսեմացած չի լինի, թերևս կարող ենք խնդրել Սորոսի հիմնադրամին` լրացուցիչ գրանտներ հատկացնել Լարա Ահարոնյանին: Համաձայն ԶԼՄ հրապարակումների` Լարա Ահարոնյանը համարվում է Սորոսի հայաստանյան ներկայացուցիչ: Սորոսականները թերևս ըստ արժանվույն կգնահատեն Լարա Ահարոնյանի քայլը և կարգին կվարձատրեն նրան:
Մեզ դատի տվողները հավանաբար մոռացել են, թե մենք քանի-քանի անգամներ ենք հրապարակել իրենց իրավունքները պաշտպանող կարծիքներ: Թե՞ Լարա Ահարոնյանն ու իր կողմնակիցներն այն կարծիքին են, որ իրենց չի կարելի քննադատել կամ գնահատական տալ իրենց քարոզած արժեքներին: Եթե Լարա Ահարոնյանն իրավունք ունի խոսել տրանս կանանց մասին, մեկ ուրիշն էլ իրավունք ունի այդ երևույթը պիղծ անվանել: Մենք հրապարակել ենք և’ մեկը և’ մյուսը: Մենք այս հարցում նաև մեր մոտեցումն ունենք, որն արտահայտելու համար Լարա Ահարոնյանի թույտվության կարիքը չունենք:
Ինչևէ, մեզ մնում է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանում ազատ խոսքի հանդեպ անհանդուրժողականությունն անցնում է բոլոր սահմանները և արդեն սպառնում է ԶԼՄ-ների գործունեությանը, որպես թիվ մեկ խոչընդոտ:

Կհանդիպենք` դատարանում և ոչ միայն:

Սիրով` hayeli.am

դիտվել է 8246 անգամ
Լրահոս
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am