Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգվել է վիճաբանության պատճառով
«Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգվել է, քանի որ ինքնաթիռում վեճ է բռնկվել ուղևորների միջև:
Life.ru-ն հայտնում է, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ ուղևորներից երկու եղբայրները փորձել են հարվածել բորտուղեկցորդուհուն: Եղբայրների ինքնությունը պարզվել է. նրանք Մոսկվայի բնակիչներ Ալեքսանդր և Իլյա Սորոկինաներն են: