«Իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը». Վահե Գրիգորյան
«Իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և այդքանով թեման փակելը»: Այս մասին այսօր ասաց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը:
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը ձեզ կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաև թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջև կանգնեն»,- ասաց Վ.Գրիգորյանը: