«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց վարչության նոր կազմը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ժամանակ փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը:
Նշենք, որ առաջադրված էր 51 թեկնածու, որոնցից առավել ձայն հավաքած 21-ն ընտրվել է վարչության անդամներ:
Վարչության անդամների ընտրությունից հետո նախատեսվում է նիստ գումարել և որոշել վարչության նախագահին և փոխնախագահին:
Tert.am-ը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմը հետևյալն է․
1 –Նիկոլ Փաշինյան
2 –Սուրեն Պապիկյան
3 –Արայիկ Հարությունյան
4 –Արարատ Միրզոյան
5 –Հակոբ Արշակյան
6 –Վիլեն Գաբրիելյան
7 –Ռոմանոս Պետրոսյան
8 –Հակոբ Սիմիդյան
9 –Տիգրան Ավինյան
10 –Ռուբեն Ռուբինյան
11 –Արսեն Թորոսյան
12 –Նարեկ Բաբայան
13 –Լիլիթ Մակունց
14 –Սիփան Փաշինյան
15 –Արման Բոշյան
16 –Մխիթար Հայրապետյան
17 –Վահագն Հովակիմյան
18 –Ալեն Սիմոնյան
19 –Արմեն Փամբուխչյան
20 –Էդուարդ Աղաջանյան
21 –Արփինե Դավոյան