Երկար հարցազրույց՝ առանց օրակարգի

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Ճիշտ չի լինի, եթե պնդենք, որ հարցազրույցը բովանդակային չէր. դրանում անդրադարձ կար քաղաքական օրակարգի գրեթե բոլոր հարցերին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քառասուն րոպեների ընթացքում այդպես էլ որևէ նոր բան չլսեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ կրկնում էր նախկինում իր ասած մտքերը, կա՛մ որոշ դեպքերում դրանք խմբագրում ու այլ լույսի ներքո էր ներկայացնում։ Համենայն դեպս՝ հարցազրույցը կրեատիվությունից զուրկ էր։ Որ Հայաստանին պետք է դատական ռեֆորմ՝ ակնհայտ է, սակայն երեկ էլ մենք չլսեցինք, օրինակ, թե որոնք են վարչապետի պատկերացումները, տեսլականն այս հարցում։ Կամ՝ ակնհայտ է, որ քարոզչական մանիպուլյացիան երկրում հասել է անթույլատրելի մակարդակի, սակայն Փաշինյանն այդ թեմայով խոսում էր դիտորդի կարգավիճակում՝ չնկատելու տալով, որ թե՛ տեղեկատվական մանիպուլյացիան և թե՛ անտագոնիզմը շատ դեպքերում նախաձեռնում է հենց իշխանությունը, ինչի վկայությունն է, թերևս, «սևերի» ու «սպիտակների» հայտնի թեզը կամ հասարակությանը սորտավորելու հետևողական փորձերը: Միակ նորությունը, որ ծավալուն հարցազրույցում հայտնեց Փաշինյանը, վերաբերում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին։ Նա «Շանթի» եթերում ասել է, որ նման որոշում կայացվել է իրենց զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին: «Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասել է վարչապետը: Ինչպես տենում ենք՝ նույնիսկ այս հարցում որևէ բովանդակային բան վարչապետը չի ասել, ու անհայտ է մնում, թե, ասենք, որ հարցերում են բախվել վարչապետի կամ նախարարի դիրքորոշումները, կամ ի՞նչն էր պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալյանը վերանշանակվեց, թեև պարտվել էր նրա քաղաքական թիմը, իսկ հիմա հրաժարական տվեց, երբ առերևույթ որևէ հակասություն տեսանելի չէր Փաշինյանի ու նրա դիրքորոշումներում։ Այս հարցերը պատասխաններ չունեն, համենայն դեպս՝ մենք նախօրեին դրանք չլսեցինք։ Մնում է ենթադրել, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը Հայաստանում մնում է ամենավիճահարույց հարցերից մեկը։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի թեման՝ նկատենք, որ երկրի ղեկավարները բացառիկ հարցազրույցներ են տալիս, երբ ունենում են կարևոր ասելիք կամ հասարակության տեսակետն են փորձում պարզել օրախնդիր հարցերի վերաբերյալ։ Այս հարցազրույցը նման խնդիրներ չէր լուծում ու ավելի շատ նպատակ ուներ ներկայացնել վարչապետի՝ մեզ արդեն ծանոթ գնահատականները՝ ամփոփ ձևով։ Համենայն դեպս, հասարակության սպասելիքներն ավելի շատ էին, որ կլսենք ավելի հայեցակարգային մոտեցումներ, վարչապետի տեսլականը տնտեսության զարգացման և այլ հարցերի շուրջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am