Գարիկ Սարգսյանը նոր բացահայտումներ է արել կոկորդիլոսների մասին
Դիտել նաև
Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
«ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ»․ Սուրեն Սարգսյան
Արդեն 15 օր է հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ. Մակինյան
Ինչպես պետականաշինության շարունակականության ընդհատումն աղետի պատճառ դարձավ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ուսումնասիրել է կոկորդիլոսի և թռչունների տարբերություններն ու նմանությունները: Այս մասին նա տեղեկացրեց լրագրողներին ԱԺ-ում` հավելելով, որ կոկորդիլոսի ձվերի ներմուծման ժամանակ մաքսային խնդիրը հարթվել է, ձվերը ներմուծվել են թռչնի ձվի կոդի տակ:
Ըստ նրա՝ ինքն իր ֆեյսբուքյան գրառումներում քննարկել է կոկորդիլոսների նախնիների պատկանելությունը, թե կենդանիների ո՞ր խմբին են դրանք ավելի շատ պատկանում.
«Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»: