Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքների քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Վաղ առավոտից Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջև ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ ևս իրականացնում, ովքեր պահանջում են դարձյալ կալանավորել Ոռբերտ Քոչարյանին։