Նիկոլ Փաշինյանը սխալ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած մտքերին ու դրանց վերաբերյալ Բակո Սահակյանի արած հայտարարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։ Արտգործնախարարն, իհարկե, մի հազար ձեւ փորձեց մանեւրել ու հարցերին չպատասխանել ըստ էության, սակայն նրա կցկտուր մեկնաբանություններից անգամ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկոտ հայտարարությունները հիմնազուրկ են։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ սենսացիոն բացահայտում արեց։ Ովքեր են այն դավադիր ուժերը, որոնք, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա, հարցին՝ Փաշինյանը ծանր մեղադրանքն ուղղեց Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններն՝ ասելով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ չնայած հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: Դավադիր պատերազմի վտանգ կա՞, հարցին արտգործնախարարը բացասական պատասխան տվեց՝ ըստ էության սխալ հանելով Փաշինյանին: «Ես այդպիսի պատերազմի վտանգ չեմ տեսնում և առավել քան դրանում վստահ եմ, որովհետև սա համազգային հարց է, և որևէ մեկը թող կասկած չունենա: Սա արտահայտվել է բազմիցս: Մենք մեր ներսի քննարկումներում կարող ենք շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե որևէ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնականությունը, ապա խորհուրդ կտամ չսխալվել: Սա արտահայտվել է 1991 թվականից ի վեր, ներառյալ վերջին անգամ` 2016 թվականին: Մեր միասնականությունը որևէ մեկը թող կասկածի տակ չդնի: Մենք ունենք հարցեր, անհամաձայնություններ, բանավեճեր. այսպիսին է մեր հասարակությունը: Բայց միասնական ենք մենք, այո՛»,- պատասխանելով լրագրողների` հող ծախելու մասին հարցին, Մնացականյանն ինքը հարց ուղղեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում` իշխանությունն անի մի գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ, չի կարող այդպիսի բան լինել։ Հող ծախելու հարցերն ընդհանրապես քննարկման ենթակա չեն»։
Արտգործնախարարը համառորեն խուսափեց պատասխանել այն հարցին՝ արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն են Արցախի ղեկավարությանը տեղեկացրել, թե նախկին իշխանություններն ինչի շուրջ են բանակցել։ Որպեսզի ինքը պատասխանի այդ հարցին, նախ պետք է նորմալ ծանոթանա Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հայտարարություններին։
Փոխարենը նոր բացահայտումներ արեց իր մասով։ Հիշեցմանը՝ երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչ Էդվարդ Նալբանդյանն էր գալիս բյուջեի կատարողականը ներկայացնելու հարցերի մի լայն շրջանակ վերաբերում էր գործուղումների համար ցոփ եւ շվայտ ծախսերին, թանկ բիզնես ավիատոմսերին, այս առումով տնտեսումնե՞ր անում են նոր իշխանությունում, մասնավորապես նախարարի գործելաոճը փոխվել է եւ էկոնո՞մ դասով է մեկնում: Նախարարը պատասխանելիս ասաց, որ իր գործընկերոջը չի անդրադառնա, ինչ վերաբերում է իր կատարած ծախսերին, ասաց. «Մենք ճանապարհորդում ենք այնպես, ինչպես հնարավորություն ունեն բյուջեում: Բացակայել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է բացակայել, մեկ-մեկ դժվար է, որովհետեւ գիշերային ռեյսեր են, բայց խնդիր չի: Անում ենք ամենը, որպեսզի լինենք ողջամիտ, լինենք մեր ռեսուրսների շրջանակներում եւ նաեւ լինենք պարկեշտ: Ինձ հարցրեցիք նաեւ՝ էկոնո՞մ կլասով եմ գնում, ես անկեղծ ասեմ, շատ հաճախ լինում է, որ ուղղակի պահանջ է կամ անհրաժեշտություն է, որ միայն ես նստում եմ բիզնես կարգում, բայց սա՝ աշխատանքային պահանջից ելնելով է, ոչ միայն անվտանգության: Բայց դրանից ելնելով՝ ես ոչ շատ ուրախանում եմ, ոչ էլ շատ տխրում, աշխատանքային անհրաժեշտություն է: Որպես անձ ես նախընտրում եմ իմ անձնական կյանքով ապրել իմ կյանքը, բայց որպես պաշտոնյա ունեմ պարտավորություններ, որոնք պետք է կատարեմ՝ որպես պաշտոնյա»: Հարցրեցինք՝ խնայողություն կա՞՝ նախարարը պատասխանեց. «Այո, խնայողություն արվում է, բայց խնայողությունը նաեւ պետք է ողջամիտ լինի՝ այն առումով, որ կան անվտանգության հարցեր, պարկեշտության հարցեր, ներկայացուցչական բնույթի հարցեր: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ կարողանում են այս ամենին դիմանալ, տեմպին դիմանալ ու այնպես անել, որ մենք կարողանանք մաքսիմալ հնարավորինս այնպես անել, որ ողջամիտի մեջ մենք կարողանանք իրականացնել մեր գործառույթները,որոնց մեջ ճանապարհորդության մասը գործի մաս է»:

Անի Սահակյան

դիտվել է 4413 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am