40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Ոստիկանությունը այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ մինչև մահանալը նրա և մեկ այլ անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Տան ներսում և դարպասի մոտ իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: