Վիտալիի հետ կապված միջադեպը Նիկոլն էր սարքել.Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և հոգեբան Սամվել Խուդոյանի հետ:/Մաս 2-րդ/

-Դուք ասում եք սորոսականին պաշտոն տվել է,քեռուն պահել է,հորաքրոջ աղջկան էլ բերում է,ցուցմունք է տալիս, բայց բարեկամի վրա էլ գործ է հարուցել:


Գուրգեն Եղիազարյան.Չէր կարող չհարուցել ,բայց ինչո՞ւ է դրսում այդ տղան:


Սամվել Խուդոյան.Խափանման միջոցը կալա՞նքը չի,չէ:


Գուրգեն Եղիազարյան.Որպես հոգեբան ի՞նչ կարծիքի եք,ինչո՞ւ է այդպես վարվում:


Սամվել Խուդոյան.Շուտով դատավորներից թեքվելու եք հոգեբանների վրա:


Գուրգեն Եղիազարյան.Բա այսքան հիվանդ մարդ կա,ո՞վ է մեղավոր:


-Վիտալի Բալասանյանի հետ կապված միջադեպը այս ամենի հետ կապվա՞ծ էր:


Գուրգեն Եղիազարյան.Փայլուն օպերացիա կատարեցին,ազատ , անկախ,հզոր Արցախի գեներալ-լեյտենատ Բալսանյանին կանգնեցրեցին,որ զենք գտնեն,ինձ էլ ասացին,որ մի Մերսեդես մեքենա էլ ետևում էր կանգնած ,Ազատություն ռադիոկայանի լրագրողներն էին,որ հենց զենքը հանեն,նկարեն,Բալասանյանին բռնեն:Չգիտեմ այն նորմը,որը կարգավորում է զենքի սահմանները


Սամվել Խուդոյան.Գեներալը իրավունք ունի՞ զենք ունենալու:

Գուրգեն Եղիազարյան.Արցախի անկախ պետության գեներալ է ինքը,Արցախի անկախ պետությունն է ներկայացնում,բայց որ պետք է ինչ-որ Վիտալիին գցեն նեղ վիճակի մեջ,Նիկոլն է սարքել,դրա թիկունքում Նիկոլն է կանգնած,որովհետև գեներալը Արցախում իրեն թույլ տվեց ասել՝նրան հարցրեք ,ով վերելակում բանակցել է Ալիևի հետ: Լավ արեց ասաց,ինչու համար,որովհետև վերալակի մեջ հանդիպելուց հետո, մեր հանրությանը ասաց,որ շատ կարգին մարդ է,իհարկե շատ կարգին մարդ է,որ Գուրգեն Մրգարյանին կացնահարողին թոշակ է նշանակել,բնակարան է տվել, բոլոր արտոնություներից օգտվում է:Այս ամենի տակից դուրս գալու համար թիրախ ընտրվեց Վիտալի Բալասանյանը,ինչպես միշտ ,այս անգամ էլ ֆիասկո ապրեցին,այդ մարդը զենք չուներ,տղամարդու պես ողնաշարը ուղիղ կանգնեց ,արհամարհեց սրանց ,սրանքք էլ չիմացան ինչ անել …


Սամվել Խուդոյան.Չստուգեցին չէ՞:


Գուրգեն Եղիազարյան.Ստուգեցին:


-Օրենքով թույլատրված չէ,դատարանի որոշում էր պետք:


Գուրգեն Եղիազարյան.Չբերեցի՞ն որոշումը:


Սամվել Խուդոյան.Ոչ,ինձ թվում է դա ուղղակի ձև էր,որ ասեն` տես,մենք քեզնից գոհ չենք:


Գուրգեն Եղիազարյան.Տո իրենք ով են,որ նման բան ասեն, ինչի Նիկոլը 20-25 տարեկան տղա էր այն ժամանակ,թող գնար 2 օր Ղարաբաղում կանգներ:


-Ապրիլյան պատերազմից հետո գնաց,հիմա էլ որդին ծառայում է:Նախկին պաշտոնյաներից հիշու՞մ եք,որ գնային ծառայեին:


Գուրգեն Եղիազարյան.Որդին ինչ կապ ունի: Իրենք էլ 2 օր գնացին ծառայեցին,խոզի խորոված կերան հա՞:


-ՀՅԴ-ն հանրահավաք արեց,կապ տեսնո՞ւմ եք ,որ ակցիայի օրը Հրանտ Մարգարյանի հանդեպ ոտնձգություն տեղի ունեցավ :


Գուրգեն Եղիազարյան.Հրանտ Մարգարայնի հետ կատարվածը մեկ բառով ասեմ՝սրիկայություն էր:Ոչ մի թուրք,ոչ մի սրիկա այն բանը չէր անի,ինչ արեց Չալոյի թուլեն,թոռների հետ պապիկը Ազատության հրապարկում քայլում է…


-Այսինքն ,եթե թոռների հետ չլիներ,կարելի՞ էր:


Գուրգեն Եղիազարյան.Այդպես չէր լինի,այդ թոռների համար իրենց պապիկը իրենց Աստվածն է,ամենհզոր մարդն է,ոնց ես իմ թոռան համար,նրանք այդ երեխաների մոտ հարձակվում են մարդու վրա,օրը ցերեկով:


Սամվել Խուդոյան.Իսկ ով ասաց,որ այդ կողմից էր հարձակումը:


Գուրգեն Եղիազարյան.Այդ ամեն ինչը հրահրել է, իքն է այս ամենի հեղինակը ,մոռացե՞լ եք,որ ասում էր՝եթե հանկարծ փողոցում հարձակում լինի,այնպես արեք,որ տեսախցիկի տակ չլինի:


-Տեսախցիկ կար ,լրատվամիջոցները նկարել են:


Գուրգեն Եղիազարյան.Եթե իրենք չէին,հիմ կասեին,ահա հանցագործները,որ մեր հետ կապ չունեն,անցել է մեկ շաբաթ ծպտուն չկա,ուրեմն իրենք են:Մի օր Հրանտ Մարգարյանին կանչեք,թող ասի:


-Ասացին,որ նման բաների համար կպատժվեն:


Գուրգեն Եղիազարյան.Ո՞վ ,Ադեկվատի Արթուրը մեկի կողքով անցնում է ,Իսպիրյանի կողքով ,4 հոգի ոստիկան է գնում, այն էլ այն դեպքում,որ ասում է՝ոչ ինձ հայհոյել են,ոչ քաշքշել են:Եթե Ադեկվատի Արթուրը ասում է՝ոչ Նիկոլը ադեկվատ չի,ուրեմն նրան պետք է հետապնդեք:

 

-Միայն դա չի ասում,ամեն ինչ ասում է:


Գուրգեն Եղիազարյան.Թող ինքը նման բաներ չանի,չասի:Ի՞նչ է ասել,նա իրեն կարգին,մարդավարի է պահել,Արթուրը բան է ասե՞լ:


-Սահմանագիծ կա ասելու,քննարկելու ,վիարվորելու:


Գուրգեն Եղիազարյան.Մարդիկ ադեկվատ պատասխան են տալիս,թող ինքը իրեն կարգի հրավիրի և հանությանը չդիմի նման բառերով և չշրջափակի,հոգեբանն էլ ասում է՝ակցիա է անում:


Սամվել Խուդոյան.Ակցիա չէր,ի՞նչ էր:


Գուրգեն Եղիազարյան.Ախմախություն էր:


Սամվել Խուդոյան.Սա որպես առիթ օգտագործվեց և սրանից հետո իսկապես քայլ առ քայլ ,շատ վճռական ձևով,հատկապես դատական համակարգի վրա,այսպես կոչված զտումներ կկատարվեն…


-Կհրաժարվե՞ն դատավորները:


Սամվել Խուդոյան.Կարող է չհրաժարվեն, սպասեն մինչև վերջ,տեսնեն ինչ է լինում :Մինչև այս դեպքերը արդեն դատավորների հետ որոշակի զրույցներ վարել են այդ թեմաներով ,հատկապես դատական համակրգի վերակռուցման հարցը կդրվի:


Գուրգեն Եղիազարյան.Գիգորյան Մանվելին ազատեցին,կալանքը հանեցին,ստորագրություն վերցրեցին չբացակայելու համար ,թողեցին տուն,գնաց,բայց զուգահեռ զանգեց,թե գնացեք Էջմիածնի ճանապարհը փակեք որպես ակցիա,այդ ամենը իրենք կազմակերպեցին:Այդ ակցիայի ժամանակ ինչու վեր չկացավ փրփուրը բերանին,ասեր՝դե հերիք է:


Սամվել Խուդոյան.Կալիբրները տարբեր էին:


Գուրգեն Եղիազարյան.Ոչ,իրեն կալիբր պետք չէ,ոչ էլ հասունացում է պետք,հենց որ պետք է ինքն անում է:Հասարակ մի բան. ՄԻիանմեղ խնդիր բարձրացրեց ԱԺ-ում,նախապես դռները բացել տվեց ,ասել եմ,թե ինչի համար է բացել տվել,ոչ զբոսանքի համար,այլ որ հենց պետք էլինի,հավաքի մի 1000 հոգի,ճնշի գործադրի ԱԺ-ի վրա: Հեղափոխությունը Սորոսն է մտածել,ինքը չի մտածել: Մենք էլ Սերժին քարկոծեցինք ,որ Երևանը զզված ոտքի կանգնեց,այսօր էլ իմ նման ասում են` այս ինչ արեցինք,ոչ թե Սերժը լավն է,սա է շատ վատը:Սա հատուկ սցենար է,որպեսզի տեսնեն,թե ինչպես են աշխատում ,Չալոն ինչպես է աշխատում նման վիճակներում: Վեր չկացավ,չգոռաց,թե այս դատավորները ինչպես են աշխատում,ծպտուն չհանեց,որովհետև իր կազմակերպածն էր: Այս անգամ իր կազմակերպածը չէր,եթե այդպես,այս մարդն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կոնկրետ իր ոխն է թափում,որ միայն իր ոխը,ուղղակի համընկելէ Սորոսի ծրագիրը և իր Ռոբերտի նկատմամբ:Որպես հայ-ռուսական բարեկամության կամուրջ ,Ռոբերտ Քոչարյանը ընկերական կապերի մեջ է Պուտինի հետ,պետք է ինքը նստի,ես ասել եմ՝չորրոդր նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելն է:Դրա համար պետք է Քոչարյանը նստի,հիմա վրան ջղայնացել են,թե ինչու նստա չի,դրա համար ակցիա արեց,գնացին դռները փակեցին, կապիկություններ անենք:


Սամվել Խուդոյան.Կա մի բան,հնարավոր է,որ այն 2008-ի հետ կապված միջոցառումներ ժամանակից իր հուզական հիշողության մեջ կա ,ինքն էլ կարող է դա նույնիսկ չգիտակցել,իր հուզական հիշողության մեջ յուարհատուկ վրեժի,բացասական էմոցիոնոլ ֆոն կա ուղղված Քոչարյանի հանդեպ,ով իր մտածելով ամենը կազմակերպեզ,դա կարող է լինել,բայց Ռուսաստանի հետ հաբերությունների համար,դա բացառվում է :Որովհետև հենց իրենք են այդ ասել՝մեր ստատեգիական պարտնորն է …


Գուրգեն Եղիազարյան.Նայած ինքը ոնց է արթնացել…


Սամվել Խուդոյան.Կապ չունի, այդիսի բան երբեք չի լինի,դա իրենից էլ կախված չէ,դա աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված:


Գուրգեն Եղիազարյան.Մինչև իշխանության գալը ՝2 ամիս առաջ,բացեք իր ելույթը նայեք 102 բազայի պարսպի տակ:


-Հիմա իշխանություն է,դրանք տարբեր բաներ են:


Գուրգեն Եղիազարյան.Տարբեր բաներ չեն:


-Նոր զարգացումներ տեսնո՞ւմ եք:


Սամվել Խուդոյան.Դրական կգնա:


Գուրգեն Եղիազարյան.Այս երկիրը ոչ թե ապրում է ինչ-որ օրակարգով ,այլ թե այդ մեկ հոգին ոնց է արթնանալու, ձախ ոտքի վրա արթնացավ ՝մի բան կլինի,աջի վրա արթնացավ՝այլ բան:


-Հանրությունը,ժողովուրդը ,մասնագետները շարունակում են հավատալ և այս ակցիաների մեջ դրական բաներ կան:


Սամվել Խուդոյան.Համաձայն եմ ,որ կառավարման հմտությունները ,ծարգրերը,քայլ առ քայլ,ինչը պետք է բարձր գոռալ, ինչ պետք չի՝ասել,մշակված պլանները մեր նոր իշխանություններին հատուկ չէ,նրանք դեռ կառավարման ոճը,ձևը չգիտեն,երիտասարդ են:


Գուրգեն Եղիազարյան.Կառավարությունում մի բան տեսա,ուղղակի ցնցվեցի որպես մարդ: Նիկոլը հանկարծ ասաց՝գիտեք մի երեխա ելույթ է ունեցել Սիս գյուղում,ասել է՝Նիկոլն եկավ ,մեզ խաբեց գնաց,բան խոստացավ չարեց,նա էլ դիմեց նախարարներից մեկին ,ինչպես անենք,որ բան ենք խոստացել երեխաներին,անենք,մեզ ցուցադրեց մի շոու:Ենթագիտակցության մեջ նստած է այն կետերը,թե ինչ է խոստացել,ոչ մի բան չի արել,մեկ էլ հիշել է ՝2 ամիս առաջ երեխային բան է խոստացել ու չի արել:Մենք ապրում ենք Նիկոլի շոուից շոու.դա արեց վերջացրեց,ձախ ոտքի արթնացավ,կետևի մյուս շոուն:


Սամվել Խուդոյան.Հիշենք Վրաստանի դեպքերը,այն ինչ կատարվեց մեզ մոտ պետք է փառք տանք,որ ողբերգություններ չեղան:


Գուրգեն Եղիազարյան.Սպասեք դրան:


Սամվել Խուդոյան.Վատ շրջանն արդեն անցավ:


Գուրգեն Եղիազարյան.Չի անցել,նոր է սկսվում,դեռ չի տաքացել,հենց գոլանա,կտեսնեք,թե ինչ է անելու:

Առաջին հատվածն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 13975 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am