Գոգյան, բավակա´ն է ստեք

Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին: Մասնավորապես՝ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի՝ ինձ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը ԲՈԿ-ի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանով մերժվել է: ԲՈԿ նախագահը, թերևս իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, առանձնակի ոգևորությամբ հրապարակային հարթակներում անընդհատ խոսում է այդ մասին:
Նախ նշեմ, որ ես մինչ այժմ չեմ անդրադարձել Գոգյանի ելույթներին, որովհետև Կրթության և գիտության նախարարի հրամանով հարուցվել էր վարչական վարույթ, ստեղծվել վարչական մարմին՝ իմ դիմում բողոքի հիման վրա, ուստի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չանտեսելու նպատակով, Գոգյանի տարածած սուտ տեղեկատվությանը չեմ արձագանքել: Սակայն, հաշվի առնելով նրա կողմից կոռեկտության սահմանների պարբերաբար խախտումը՝ ստիպված եմ անդրադառնալ. 22.05.2019-ին ստացել եմ Կրթության և գիտության նախարարի նամակը, որով տեղեկացվել եմ, որ իմ դիմում-բողոքի պահանջը մասնակի բավարարվել է. ԲՈԿ-ի վերը հիշատակված թիվ 78-Ա հրամանը անվավեր է ճանաչվել և ԲՈԿ-ի նախագահին հանձնարարվել է ընդունել նոր հրաման:
Ինչպես նշել է իր ելույթում Գոգյանը, ինքը ևս ստացել է Կրթության և գիտության նախարարի համապատասխան որոշումը և, չանդրադառնալով որոշման հիմքերին ու նախարարի հանձնարարությանը, փաստել, որ կրկին մերժման հրաման է տալու` վստահություն ունենալով նաև, որ ես կդիմեմ դատարան: Գոգյանը, գիտակցելով, որ ամբողջ գործընթացը հիմնված է մի շարք խախտումների և վերացական ենթադրությունների վրա, բացակայում է որևէ գիտական և մասնագիտական հիմնավորված կարծիք և հասկանալով, որ դատարանի որոշումը կարող է բացահայտել վերը թվարկվածը, հայտարարում է, որ արդեն իսկ չի ընդունում դատարանի կողմից դեռ չկայացրած որոշումը՝ նման ձևով նախօրոք արդարացնելու համար իր՝ օրենքների և ընթացակարգերի չիմացությունը կամ դրանց միտումնավոր սխալ կիրառումը: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող Գոգյանի սուտ հայտարություններին՝ տեղեկացնեմ, որ նման կերպով Գոգյանն ուղղակի փորձ է անում ինքնահաստատվել որպես ԲՈԿ-ի նախագահ՝ բազմիցս և անհիմն նշելով, որ ինքը կարողացել է մերժել Կրթության և գիտության նախարարության բաժնի պետին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի միջնորդությունը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման պահվածքը, մեղմ ասած, հարիր չէ այդ պաշտոնը զբաղեցնող անձին:
Կրկին նշելով այն միտքը, որը հաճախ աղավաղվում է ԲՈԿ-ի նախագահի կողմից, հարկ եմ համարում շեշտել, որ ես երբևէ չեմ ընդունել իմ աշխատանքում այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութերի առկայությունը: Այնուամենայնիվ պարզաբանեմ և անդրադառնամ. էջերի քանակը և տոկոսները, որոնք իր ելույթներում երևակայական և աստիճանական աճով ոգևորված նեկայացնում է ԲՈԿ-ի նախագահը, իրականում գոյություն չունեն:
Այս գործընթացի շրջանակներում առիթ եմ ունեցել անձամբ շփվել Գոգյանի հետ նաև որպես կոլեգա և բազմից լսել քննադատություններ ԲՈԿ-ի այն թույլ փորձագիտական ինստիտուտի գործունեության մասին, որն այժմ գործում է մանկավարժության ոլորտում: Դրա վառ ապացույցն է հանդիսանում նաև 2018 թվականի հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նիստում իմ կողմից ներկայացված հաղորդումը, որին հաջորդել են գիտական ղեկավարի, առաջատար կազմակերպության, պաշտոնական ընդդիմախոսների և խորհրդի անդամների անհամաձայնության մասին ելույթները՝ ԲՈԿ-ի եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի վերահաստատված դրական եզրակացությունը և որոշումը:
Մի կողմ դնելով իր նախկինում հայտնած կարծիքները՝ այսօր Գոգյանը խոսում է փորձագետի կողմից տրված մի եզրակացության մասին, որն ուղղակի հեռու է գիտական կամ փորձագիտական եզրակացություն լինելուց, քանի որ փորձագետն իր կողմից ներկայացված ամբողջ փորձագիտական եզրակացության մեջ չի նշել գեթ մեկ բառ, տող, նախադասություն՝ մատնանշելով, թե ես, որպես հեղինակ որտեղից և որ միտքն եմ վերցրել` առանց հղումի: Փոխարենը ուղղակի ազատ ոճի շարադրությամբ մտքեր է արտահայտում և ամփոփում ինչ-որ «հիսուն տոկոսով»: Փորձագետ, ով իր գրավոր եզրակացության մեջ բազմիցս օգտվում է հետևյալ, ըստ իրեն «գիտական» կամ «փորձագիտական» եզրույթներից. օրինակ՝ նախարարի հանձնարարականում, ինչպես նշել է փորձագետը, «ակնարկ» ընկալված հատվածներ, կամ վերացական «մի փոքր մասի վերաբերյալ նշված է նաև ԲՈԿ-ի տեղեկագրում» կամ «մեղմ հաշվարկներ», որոնք հիմք են հանդիսացել ԲՈԿ-ի նախագահի կողմից հայտարարված 75 էջի համար, որը կազմում է աշխատանքի 42%-ը: Իսկ հանդիպման ժամանակ իմ պահանջը` մատնանշել որևէ նախադասություն կամ էջ, որը փորձագետը համարում է այլ հեղինակներից և աղբյուրներից իմ կողմից փոխառված նյութ, ուղղակի անտեսված է:
Ինձ համար անընդունելի է, ինչպես նման փորձագետի ոչ գիտական և ոչ մասնագիտական կարծիքը, այնպես էլ Գոգյանի կողմից նման անհիմն կարծիքին հղում տալը: Որպեսզի իմ տեղեկատվությունը մերկապարանոց չհնչի և չնմանվի Գոգյանի հայտարարություններին, ես պատրաստ եմ հրապարակել տվյալ փորձագետի կարծիքը և եզրակացությունը:
Անդրադառնամ նաև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԲՈԿ-ի նախագահի կողմից թույլ տրված խախտումներից մեկին՝ իմ ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի կողմից տրամադրված երկրորդ եզրակացությանը, որի համար հիմք է հանդիսացել իմ թեկնածուական ատենախոսությունն առանց որևէ հիմնավորման և իրավական հիմքերի, հաշվի չառնելով ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի վերահաստատված դրական որոշումը, ևս մեկ անգամ անցկացված «փորձաքննությունը»:
Իմ վարչական բողոքի շրջանակներում ԲՈԿ-ի կողմից ներկայացված երկրորդ եզրակացությանն է անդրադարձել երկրորդ փորձագետը, ով նախ նշել է իր անհամաձայնությունը ԲՈԿ-ի ներկայացրած մի քանի կետերին, բայց չի անդրադարձել ԲՈԿ-ի այնպիսի էական «բացթողումներին», ինչպիսինն է, օրինակ, ինչ-որ «ձեռնարկի» գոյություն չունեցող էջերից վերցված նյութեր (եթե «ձեռնարկն» ավարտվում է 49 էջով, հնարավոր չէ 56-րդ էջից նյութեր փոխառնել):
Ի գիտություն Գոգյանի՝ տեղեկացնեմ, որ համամիտ չլինելով փորձագետի այն կարծիքին, որ աշխատանքում ունեմ այլ հեղինակներից և աղբյուրներից բառացի փոխառված նյութեր` առանց համապատասխան հղումների, այդուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել. իմ բողոքի շրջանակում այդ հատվածները փորձագետի կողմից գնահատվել են և ներկայացվել հաշվարկներ` ԲՈԿ-ի եզրակացության հիման վրա դրանք կազմում են թեկնածուական ատենախոսության 14%, իսկ ավելի փաստական հաշվարկով (հաշվի առնելով ԲՈԿ-ի եզրակացության 12-րդ կետում նշված գոյություն չունեցող էջերը)՝ 16.4 էջ, կազմում է աշխատանքի 9.2%:
Չընդունելով նաև վարչական վարույթի շրջանակում վերոնշյալ միակ փորձագետի կարծիքը, ով, թեկուզ իր հաշվարկներով արձանագրել է փաստացի թիվ, իմ կարծիքը և հիմնավորումները դրանց վերաբերյալ կներկայացնեմ դատարանում:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ եմ համարում ընդգծել իմ անհանգստությունը ԲՈԿ-ի նախագահի՝ գիտության հանդեպ այս աստիճանի անպատասխանատու վերաբերմունքի համար, որն արտահայտվում է Գոգյանի՝ օրենսդրական դաշտին չտիրապետելու, իրավական ակտերի պահանջները չկիրառելու հանգամանքով, միևնույն ժամանակ անպատասխանատու և չհիմնավորված հայտարարություններ անելով, որոնց ես կանդրադառնամ արդեն դատարանում:

Մեջբերում. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 01/8240-19 որոշումից. <<….Ելնելով վերը շարադրվածից՝ վարչական մարմինն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վկայակոչված հրամանի անվավերության հանգամանքը, ուստի, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի և 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Մասնակի բավարարել ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքով ներկայացված պահանջը, այն է՝ պարտավորեցնել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին անվավեր ճանաչելու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանը:
2. Հանձնարարել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին՝ ընդունել նոր հրաման Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ:…>>

Աիդա Տիգրանյան

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության
ամբիոնի ասպիրանտ, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցորդ, ԿԳՆ լրացուցիչ եվ շարունակական կրթության բաժնի պետ

 

դիտվել է 3978 անգամ
Լրահոս
Կոշտ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ճիշտ մասշտաբը չներկայացնելու համար. . վարչապետ Ինձ իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել.դաժան խոսակցություն եմ ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ.Փաշինյան (video) Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա Օրական մահերի թիվը նայեք, իսկ իշխանությունը հանրաքվեով է զբաղված, դրա համար էլ էս օրի ենք.Մարուքյան (video) Նիկոլի ռեսուրսներն էնքան են սպառվել, որ սպեցնազ կիրառելուց է խոսում Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իմ Քայլում վախեցած են Փնտրվում է մեղավոր.Էդմոն Մարուքյան (video) Քննարկվում է Ծառուկյանի վարչապետության հարցը Ոստիկանությունը չի անկարող, կառավարությո՛ւնն է իմպոտենտ ՍպառնԸ՞մ ես, Նիկոլ Ալեկոծված Ամերիկա. Մեկ աֆրոամերիկացու «ասֆալտին փռելու» հետևանքները Փաշինյանը պայծառ հայացքով ասում է՝ վարակված է, ինչու՞ եք զարմանում, որ մարդիկ չեն հավատում.Պետրոսյան (video) Ձեզ ի՞նչ կա, դուք հրես գնալու եք, բայց ձեր արածի հետևանքները դեռ երկար ենք մարսելու Սա պատահական բան չէ. Նիկոլը ժպիտը դեմքին հայտարարում է՝ իր երեխաները կորոնավիրուսով են վարակվել.Եղիազարյան (video) Նիկոլ Փաշինյան. Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում «ԲՀԿ»-ական պատգամավորները սպասարկում են միայն Ծառուկյանի շահերը․Հրանտ Բագրատյան (video) «Բա էս լուսանկարն ինչի՞ չես դնում»․ Արսեն Նիկողոսյան Առողջ մարդիկ՝մանավանդ երիտասարդներ, դիմակ մի կրեք, ավելի լավ է հիմա վարակվեք կորոնավիրուսով.Մարինա Խաչատրյան (video) Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ Ես նրան կարոտելու եմ շատ. Սարհատ Պետրոսյան Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) «Այդ վիդեոյում ես նվագում եմ 2016 թվականի օգոստոսին»․ Փաշինյանի տարածած աղմկահարույց տեսանյութի հերոսը հերքում է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գիտությամբ 3,5 միլիոն դոլար արժողությամբ զենքի դիմաց վճարել են 27 միլիոն դոլար.Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սարյան փողոցի մի շարք օբյեկտներ փակվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: