Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա

Եթե կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկության մեջ գտնվողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գրառումը, կհասկանան, թե ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնվազն դատական համակարգում։ Փաշինյանը ամբողջ իշխանությունը բուռը հավաքելու և իր դիկտատը սահմանելու համար սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա, ահաբեկում ու տիրանում. սկզբում հրեշացրեց Հանրապետական կուսակցությանը, մասամբ՝ Դաշնակցությանը, մանավանդ անցյալ տարվա հոկտեմբերի 2֊ին, երբ պետք էր ԱԺ֊ն ճնշելով ստանալ ընտրությունների՝ իր համար ցանկալի օրը։ Ապա դատական համակարգը. իհարկե, դեռ օգոստոսի 17֊ի տխրահռչակ հանրահավաքով, այն բանից հետո երբ Ազարյանը անաչառ վճիռ էր կայացրել։ Ընտրությունների ժամանակ սկսեց հրեշացնել նաև Արցախը, մինչև վերջերս, երբ պատերազմ հրահրելով՝ տարածքներ հանձնելու դավադրության մեջ մեղադրեց։ Այս մթնոլորտը սպառնում է նաև այլ ոլորտների. այժմ թիրախներից մեկը մամուլն է։

Ալեքսանդր Ազարյան.

«Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես եւ իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետեւանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»։

***

Փաշինյանի կախարդական փայտիկը. այդ խելքահան անող «կոռուպցիա» բառը

Ո՞վ է հիշում այն ժամանկները՝ 89֊90 թվերի
Ադրբեջանից՝ հայերի, իսկ Հայաստանից՝ ադրբեջանցիների այն մեծ տարհանումները, գյուղերով հանում արտագաղթեցնում էին։ Իմիջիայլոց, ասեմ, որ Հայաստանում կային շենքեր, որտեղ բնակվող ադրբեջանցիներին հարևանները պաշտպանեցին, թույլ չէին տվել հանեն։ Ինքս երկու այդպիսի ադրբեջանցի կնոջ ճանաչում եմ, մեկը մի քանի տարի առաջ մահացավ, մյուսը, կարծեմ, մինչև հիմա ողջ է։ Ինչևէ, մի կեսամտավորական կար, իմացել էր, որ Օպերայի մոտ մի ադրբեջանցի ընտանիք է ապրում, աչքը բնակարանի վրա էր գցել։ Ի՞նչ անի, գնացել, Օպերայի բակում ամբոխին ասել էր՝ թե տեսեք, էն շենքում ադրբեջանցի ընտանիք է ապրում, ամբոխը հարձակվել, ադրբեջանցիներին տեղահան էր արել, իսկ սադրիչը հետևներից մտել, դատարկ բնակարանը գրավել էր։ Մինչև հիմա էդ բնակարանում է ապրում։
Նիկոլ Փաշինյանը ճիշը այդ մարդու պես է. միայն «ադրբեջանցի» բառի տեղը «կոռուպցիա» է ասում. ինչ–որ անձանց ուզում է վերացնել կամ հաստատություններն իրենով անել, ամբոխին մատնացույց է անում՝ տեսե՛ք, կոռումպացված է, ամբոխը հարձակվում է հաստատության վրա, ահաբեկում, ինքը տիրանում է։ Հենց ուզեց ԱԺ ընտրություններ անցկացնել, ելույթներ ունեցավ կոռումպացված պատգամավորների մասին, իսկ հոկտեմբերի 2֊ին էլ ամբոխին քշեց ԱԺ֊ի վրա։ Ի վերջո, հասավ նպատակին, իր ուզած օրը ընտրություններն արեց, ԱԺ֊ն իրենով արեց։ Աչքներիս առաջ է, թե ինչպես «կոռուպցիա» ասելով՝ դատական համակարգին է տիրանում, մեկ անցյալ տարի՝ իր համար անցանկալի դատավճռից հետո, օգոստոսի 17֊ին ամբոխ հանեց, սպառնաց դատավորներին, կարծեց՝ վերջնական ահաբեկել, իրենով է արել դատական համակարգը, բայց մեկ էլ 8 ամիս անց պարզվեց՝ էնքան էլ չէ. մի դատվճիռ պլստաց, ու երկրորդ արշավը սկսեց՝ մայիսի 19֊ի կոչով ամբոխ քշեց դատարանների դռները փակելու։ Մյուս թիրախն Արցախն է։ Մայիսի 20֊ի ելույթը երկու թիրախ ուներ՝ դատարանները և Արցախը։ Արդեն մինչ այդ՝ մայիսի 9֊ին, Արցախից վիրավորված զգացումներիով հենց վերադարձավ, սպառնաց հեղափոխությամբ, իսկ 20֊ին արդեն գրպանից պահեստային կախարդական փայտիկը հանեց՝ «պատերազմ» փայտիկը՝ ասելով, թե Արցախի դավադիր ուժերը պատերազմ են ուզում հրահրել և տարածք հանձնել։
Հաջորդ թիրախը լինելու է մամուլը. արդեն անցյալ տարվանից մամուլի վրա «կոռուպցիայի» փայտիկն է ճոճում։ Ոչինչ նրան այնքան չի ներվայնացնում, ինչքան իր դեմ հրապարակումները, դատարաններն իրենով անելուց հետո «կոռուպցիա» ասելով մամուլի ջարդ է սկսելու։
Անցյալ տարի ասում էր, թե ունի կախարդական փայտիկ, հիմա պարզ է՝ այդ կախարդական փայտիկը մարդկանց անարդարության զգացումը «կոռուպցիա» բառով խաղացնելն է, մանիպուլացնելը։ Բայց գնալով այդ կախարդկան փայտիկը իր զորությունը կորցնում է, և այն ժամանակ, երբ վերջնականապես կախարդություններ անելու ունակությունը կորցնի, Փաշինյանի վախճանը կմոտենա։ Ա՛յ, ավելի վտանգավոր կլինի, եթե իրեն փրկելու համար «պատերազմ» փայտիկը օգտագործի։
Իսկը Սահակաշվիլի. նրա կախարդական փայտիկն էլ էր «կոռուպցիա» բառը. ուր նստում֊վեր էր կենում, կոռուպցիայից էր խոսում, այդ փայտիկով 9 տարի իշխանությունը պահեց։ Թեև նրա կախարդական փայտիկի պահպանման ժամկետը մի 4 տարի էր, բայց իշխանությունը մի 5 տարի էլ մի կերպ բռնություններով ձգեց ու վերջը փախավ Վրաստանից։ Բայց պարզվեց՝ փայտիկը զորություն է ստանում, երբ հասարակությունը փոխում ես, ու մի կես տարի էլ Ուկրաինայում փայտիկը աշխատեցրեց։
Ինչքան է Փաշինյանի կախարդական փայտիկի պահպանման ժամկետը՝ պարզ չի, բայց արդեն երևում է, որ տարեվերջին զորությունը շատ է նվազելու։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am