Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը . Արթուր Վանեցյան

  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին, որ քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թոխմախի Բաբոյի հետ ես ծանոթ եմ դեռևս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր: Ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: «Վստրեչի Ապերը»՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ, գործնական: Այսինքն՝ ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:

«Իոաննիսյանի խոսքերն իր ծիծաղն են առաջացնում: ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում, կոնկրետ օրենքների շրջանակներում»,-ասաց նա:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն քննչական վարչությունում է, կատարվում է նախաքննություն:

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ իրեն համեմատելու մասին խոսակցություններին՝ Ա.Վանեցյանը հարցադրում արեց. «Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է, եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տալ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 % ինձ տվե՞լ է»:

 

դիտվել է 1260 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am