«Քոչարյանն ազատ արձակվեց, Փաշինյանը հեղափոխության երկրորդ փուլ ազդարարեց». հայաստանյան զարգացումները՝ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններն ու դրանց միջազգային արձագանքները կրկին համաշխարհային մամուլի առաջին էջերում են։ Սովորաբար Ղարաբաղյան հակամարտության գոտում սրվող իրավիճակով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվող Հայաստանը վերջին ամիսներին միջազգային մամուլում է հայտնվում ներքաղաքական զարգացումներով՝ հեղափոխությամբ, հետհեղափոխական զարգացումներով, արտահերթ ընտրություններով, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց քրգործերով։


Այս անգամ ևս բացառություն չէ. հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս չի մնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ուղղված ակցիան, որն ինքը՝ Փաշինյանը, որակեց՝ որպես հայկական հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկ։ Եթե 2018թ. թավշյա հեղափոխության օրերին և հետո Հայաստանը և տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունները հիմնականում դրական լույսի ներքո էին ներկայացվում, ապա տևական ժամանակ է և այժմ էլ ոչ դրական են միջազգային մամուլի արձագանքները։ Միջազգային հանրությունը, տպավորություն է, հետևում է հայաստանյան ներքաղաքական անկանխատեսելի զարգացումներին, որոնք օր-օրի ավելի են շիկանում և հասարակության տրակուսանքն առաջացնում։

Գրեթե բոլոր հեղինակավոր ռուսական, արևմտյան և տարածաշրջանային ԶԼՄ-ներն անդրադարձել են կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դատարանների մուտքերը արգելափակելու կոչերին, որին հետևեց դատավորներին վեթինգի ենթարկելու նրա ծրագրային ելույթը։


Ավելին, վարչապետի կոչը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներն արձանագրել են, որ Փաշինյանի կոչը հնչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից հետո։

Գերմանական Deutsche Welle-ն օրերս գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության երկրորդ փուլի սկիզբ է ազդարարել այն բանից հետո, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում է կայացրել դատարանը։

Հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայության պատրաստած «Փաշինյանը հայտարարում է Հեղափոխության երկրորդ փուլի մասին Հայաստանում․ի՞նչ է կատարվում» վերտառությամբ հոդվածում լրատվամիջոցը մանրամասնորեն ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը, ՀՀ վարչապետի բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված են դատական համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունը հաջորդեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական վճռին։

BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների մեկնաբանությունները՝ տեղեկացնելով այն մասին, որ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահի գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան։

Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել նաև Փաշինյանի մեկնաբանությունը Ղարաբաղյան դավադրության հավանականության մասին։ Բրիտանական ԶԼՄ-ի ռուսական ծառայությունը մեջբերում է Մարկ Գրիգորյանի կարծիքն այն մասին, որ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է բավականին վտանգավոր լինել, քանի որ այն միմյանց դեմ է տրամադրում մարդկանց, որոնք ապրում են ՀՀ տարածքում և ԼՂ-ում։

Դատարանների մուտքերն արգելափակելու կոչերն ակտիվորեն լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները՝ Lenta.ru-ն, Интерфакс-ը, Комсомольская правда-ն և գրեթե բոլոր հեռուստաընկերությունները։

Lenta.ru-ի՝ «Փաշինյանը դատարաններին սպառնաց վիրահատական միջամտությամբ» վերտառությամբ հոդվածում ներկայացվում է ՀՀ-ում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած արգելափակման գործողությունները, ապա Փաշինյանի ելույթը։ Այս ամենը, ըստ լրատվամիջոցի, տեղի է ունեցել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դատական վճռից հետո։

Եվրոպական լրատվամիջոցները ոչ միայն լուսաբանել են վերջին օրերի իրադարձությունները, այլև դրանց միջազգային արձագանքները։ Euronews և Euroactiv լրատվական կայքերը ներկայացրել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի տարածած հայտարարությունը, որով համազեկուցողները ՀՀ քաղաքական ուժերին կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ընկալվել ճնշումներ դատական իշխանության նկատմամբ։

Euroactiv-ի «Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է Հայաստանին դատարանների մուտքերն արգելափակելու ծրագրի համար» խորագրով հոդվածում մեջբերվում է ոչ միայն ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, այլև Եվրոպական միության զեկույցը Հայաստանի իրադարձությունների ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածի համար։

«Ի թիվս այլ հարցերի, զեկույցում ասվում է, որ երկրի բարեփոխումների գործընթացը դեռ իր վաղ փուլում է»,- մեջբերում է Euroactiv-ը։ Դատելով եվրոպական և ամերիկյան պաշտոնական անդրադարձերի հրապարակման ակտիվությունից՝ կարելի է հետևություն անել, որ հայաստանյան իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային ԶԼՄ-ների դիտակետում։

 168.am 

դիտվել է 677 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am