Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշեց, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել: Նա նաև նշեց, որ 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ և տեսախցիկների առաջ ելույթ ունեցել ՝ հարցնելով, նման պայմաններում հնարավո՞ր է կողմերի միջև վստահություն ձևավորել: Ադրբեջանցի լրագրողը ցանկանում էր նաև երկրորդ հարցը հնչեցնել, սակայն նրա խոսափողն անջատեցին, իսկ մինչ այդ ֆորումի համակարգողը նրան հորդորեց ելույթ ունենալու փոխարեն հարց հնչեցնել:

Ի պատասխան Աննա Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում մանրամասների և քաղաքականության մեջ մտնել: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, իմ ուղերձը հղում եմ որպես կին և մայր: Ես ցանկանում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:

Այսպիսով` իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց, սկսենք մտածել այս հակամարտությունը բանակցությունների, ոչ թե պատերազմի միջոցով լուծելու մասին: Դուք գիտեք, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, և մենք կորցրեցին հարյուրավոր երիտասարդների երկու կողմերից: Իմ ուղերձն է՝ երբեք նույնը չկրկնել և սկսել մտածել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը շեշտեց, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել: «Եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները: Ես ցանկանում եմ կրկնել, որ իմ ուղերձն է՝ սկսել չատել միմյանց: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց դա անհնար չէ:

Ես կարծում եմ, որ եթե որպես սկիզբ մայրերը և կանայք կարողանան նույն ուղերձը տալ քաղաքական որոշում կայացնողներին, բանակցողներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգողներին՝ թույլ չտալ նոր պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով, մենք տեղ կհասնենք»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:

դիտվել է 745 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am