Ով «սարքեց» Դավիթ Սանասարյանի գլխին և ինչու տուժեց արևմտամետ թևը .Անուշ Սեդրակյանը մանրամասներ է հայտնում

 Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:/Մաս 1-ին/

 

Կարեն Քոչարյան.100 կետի մեջ ինձ համար երևի ամենաանհասկանալին այն է,որ այդտեղ բերված փաստերը անհամաչափ էին,օրինակ եթե ասվում է,որ բյուջեն 62 միլիարդով գերակատարվում է և դրա հետ մեկտեղ խոսվում է մայկա,տրուսիկների մասին,ես կարծում եմ,որ դրանք համաչափ չեն պետության համար զարգացման համար:Մի 1 տարի էր, ինչ-որ բան պետք էր ներկայացնել,ներկայացրեց այդ տեսքով:

Անուշ Սեդրակյան. Նախ սկսեմ արտաքին քաղաքական կետերից ,առաջին հերթին ,որ Սիրիա զորք ուղարկելը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ իբրև հայկական դիվանագիտության նվաճում, դա այն փաստն է,որը շատ խնդրահարույց է և արտաքին հարաբերությունների համար չի կարող դրական ազդեցության ոլորտում գտնվող փաստ լինել,ինչպես ներկայցվում էր,երկորդը ՍՈՒ կործանիչների գնման փաստն էր …

-Այդ երկուսը իրար հետ կապվա՞ծ չեն:

Անուշ Սեդրակյան.Բնականաբար կապված են, վարկով դու գնում ես մի բան,որի և սպասարկումն է թանկ,և դրա հետ էլ ռուսական զենքը արդեն շատ վաղուց համարվում է մետաղի ջարդոն,ինչքան էլ պրոպանգանդան գնա,միևնույնն է,դա այն զենքը չէ,որ մեզ պետք է :Այդ պարագայում ,երբ Ադրբեւջանին վաճառվում է մի սերունդ ավելի նոր և ավելի ադապտացված զենք,դա չէի ուզենա տեսնել փաստերի շարանում:Չէի ուզենա տեսնել նաև գերատեսչությունների կատարողականները:Այսինքն ,այն ինչ պետք է անի ամեն գերատեսչություն և հաշվետու լինի ամեն վայրկյան իր ընտրողին,անհամաչափ է ,երբ դու խոսում ես կոռուպցիայի արմատախիլ անելու տենդենցի մասին և որ այս ճանապարհը պետք է լինի:

-Ուղենիշը ձեզ համար հստակեցվե՞ց:

Անուշ Սեդրակյան.Ասեմ,Հայաստանում ես ցավով պետք է նշեմ,որ հերթական անգամ ոչ իշխանական,ոչ ընդդիմադիր ճամբարում չկա իմ ուզած ուղենիշը:Միգուցե ես ժամանակից հետ եմ ընկնում կամ չափազանց առաջ ,բայց այն ուղենիշը ,որը միտված է քաղաքակրթական ստանդարտների բացարձակ ընդունման և արևմտյան արժեքների որդեգրման համար,ես այդ ուղենիշը չեմ տեսնում,ավելին՝տեսնում եմ ի ցույց դրվող մի միտում,թե ով ինչքան է ռուսամետ: Քոչարյանի ճամբարը պնդում է,որ նրանք սորոսականներ են,այստեղ հակադարձում չի գնում,որովհետև սորոսականը դա լրիվ ուրիշ բան է,քաղաքակարթական ստանդարտները մի ուրիշ,քաղաքկրթական ստանդարտների ջատագով և ներկայացնող ԱՄՆ-ը իր նախագահով հանդերձ պայքարել և պայքարում է Սորոսի դեմ, այնպիս խառը շիլափլավ է եփվել արտաքին քաղաքական վեկտորի մեջ,որ ինձ համար խնդրահարույց է:

-Լինելուվ ընդդիմություն,գոչում էին ՝ ԵԱՏՄ,Ռուսաստան ,այս ամեն ինչից հրաժարվում էին ,սակայն գալիս են իշխանության և այդ ուղենիշն են վերցնում,սա ինչ-որ բանի մասին խոսում է,թե՞ ոչ:

Անուշ Սեդրակյան.Եկեք արդար լինենք,և ասենք,որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ 1 անգամ նույնիսկ որպես կուսակցական ծրագիր չի հնչեցրել ԵԱՏՄ –ից դուրս գալու խնդիրը:Ճիշտ ասած,դա եղել է այն ժամանակ ,երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր ,բազմաթիվ հարցերում իրենց միջև եղել է տարակարծություն,դա է ինձ համար ցավալի:

-Թիմը ծայրից ծայր գիտենք,թե ինչ ուղենիշ ուներ:

Անուշ Սեդրակյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին տանում էր Էդմոն Մարուքյանը:

Կարեն Քոչարյան.Ես, ի տարբերություն իմ կոլեգայի,որին շատ շատ եմ հարգում,բայց ռոմանտիկ չեմ,որովհետև բոլոր հարցրեում կապված, թե զենքի գնաման,թե ուղենիշի ,ես ինքն բազմիցս եմ ասել:

Անուշ Սեդրակյան.Լավ զենքը Հայաստանի համար ռոմանտիզմ է:

Կարեն Քոչարյան.Վաղուց աշխարհը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ:

Անուշ Սեդրակյան.Բա լավ զենքը պրագմատի՞զմ չէ:

Կարեն Քոչարյան.Պրագմատիզմ է,բայց պետք է կարողանաս այդ լավ զենքը գնես,փորձ անում են,այնպես չէ,որ չեն փորձում,կամ նույն ԵԱՏՄ-ն բազմիցս եմ ասել,չեմ կարծում,որ կա մարդ,ով չի հասկանում ,որ Պսկովն ու Օմսկը շատ ավելի հետամնաց են ,քան Վիեննան ու Փարիզը և պարզ է,որ ավելի ճիշտ է,բայց արդյոք քեզ անյտեղ սպասում են,ընդունում են:

Անուշ Սեդրակյան.Եթե նայենք ԱՄՆ դեսպանի հարցազրույցը,որը տպվեց տարբեր թերթերում ,սպասում են:Բացահայտ մեսիջ են ուղարկում,որ Հայաստանը կիսում է Եվրոպական արժեքները և ԱՄՆ դեսպանը դա ընդոնեց:

-Բոլթոնն էլ էր կիսում,բայց իր այցից հետո հայտարարեցին ,որ Իրանի սահմանի հարցը կարող ենք քննարկել:

Անուշ Սեդրակյան.Բոլթոնից հետո մեր իշխանությունները հայտարարեցին,որ Հայաստանը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ,դա ինձ համար շատ խնդրահարույց է,որովհետև ոչ ոք Հայաստանին ՆԱՏՕ չէր հրավիրում և որևէ մեկը չէր սպասում Հայաստանից նման հայտարարություն:Դա հատուկ արվեց:

-Իրանի հետ կապված հայտարարությունները արդյո՞ք ԱՄՆ-ի համար չէին:

Անուշ Սեդրակյան.Դժվար:

Կարեն Քոչարյան.Այնուամենայնիվ պրագմատիկ ասելով պետք է հասկանալ նաև աշխարհում ընթացող պրոցեսները և հաշվի չառնել նույն այսօրվա Միացյալ նահանգների գլոբար քաղաքականությունը կապված Իրանի հետ : Այլ խնդիր է,որ մերնոն չեն փորձում բացատրել,որ օրինակ մենք չենք կարող լինել այն ծրագրի մեջ,որտեղ կա հակաիրան է,մենք պետք է փորձենք բացատրել,որ չենք կարող լինել:

-Բացատրում են և շարունակում են տանել այն գիծը ,ինչ որ տարել են նախկին իշխանությունները:

Անուշ Սեդրակյան.Բացատրելու տարբեր ձևեր,և կան դիվանագիտական տարբեր հնարքներ: Հայաստանում այդ բացատրելու ամբողջ գործընթացն ընթանում է կամ յոթ դռների ետևում,կամ նույնիսկ չի ընթանում:Ամբողջ պրոպագանդիստական ալիքը,որ պետք է ուղղված լիներ շատ հարցերի լուծմանը,այժմ չկա :Երբ մենք Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ գնում ենք ինտեգրացիոն ճանապարհով,մենք դա անում ենք ոչ թե տեղական ուժերի հաշվին,այլ ուղղակի միայն դրսի հարաբերական ջանքերի շնորհիվ:Իրանի ծրագիրը մեր գերխնդիրն է, որ ՌԴ-ն այստեղ տանկեր չմտցնի,մենք այդ վտանգի տակ ենք,որ Իրանի հանդեպ Ամերիկան մի քիչ հանդուրժող լինի,կարծում եմ այդպես էլ կլինի:

Կարեն Քոչարյան.Չեմ կարծում,որ Իրանի հարցով Ռուսատանն է մեղավոր,որովհետև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները այնքան լուրջ են,հատկապես Թրամփի ադմինիստրացիայի օրոք ավելի սրված, ժամանակին մեղադրում էին կոմպլիմենտալիզմի մեջ:Ստացվել է այնպես, որ նոր իշխանության արտաքին վեկտորով հավասարապես հեռացված են բոլորը,որովհետև սկզբից հայտարարվեց,որ Իրանի հետ սահմանը անգամ կարող է փակվել, հետո Իրանի գնալուց հետո այդ խոսակցությունները վերացան:ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինձանից շատ ոչ ոք չի քննադատել ,ինչի՞ համար եղբայր:

-Իրականում չկա՞ր չէ այդպիսի բան:

Կարեն Քոչարյան.Ես չեմ գտնում,որ դա երկրի առաջին դեմքի գլուխ գովելու բան է:

Անուշ Սեդրակյան.Այն էլ ռուսական թոք շոուի ժամանակ:

Կարեն Քոչարյան.Դա բոլորն են նայում, այնպես չի,որ Հայաստանում ասացին, ու ոչ ոք չլսեց,չտեսավ:

Անուշ Սեդրակյան.Ներքին հակամարտության մասին եմ ասում,դու փաստորեն գնում ես մի կողմի մոտ ,հայտարարություն ես անում մյուսի դեմ:

Կարեն Քոչարյան.Փոխանակ դու դառնաս բոլորի շահերի կիզակետ,դու բոլորին հեռացրել ես քեզանից:Սա մեր արտաքին քաղաքակնության ամենամեծ պրոբլեմն է:Ռուսաստանի հետ էլ լավ չի:

Անուշ Սեդրակյան.Ցանկություն կա լինել Ռուսաստանի հետ ավելի մտերիմ …

-Ավելին, քան նախկին իշխանություննե՞րը :

Անուշ Սեդրակյան. Ռուսաստանի հետ ցանկություն կա լինել մտերիմ,բայց չկա հնարավորություն լինել այնպես ,ինչպես նախորդ իշխանությունները:

Կարեն Քոչարյան.Ես չէի ասի,որ Սերժ Սարգսյանի իշխանությունը այդքան մտերիմ էր,եթե հաշի ենք առնում և ես հիմա կարդում եմ Մոդեստ Կոլերովի …

Անուշ Սեդրակյան.Կոլերովը ինձ համար հիմք չէ:

Կարեն Քոչարյան.Հիմքը չի ,բայց Կրեմլի անալիտիկն է,Ռուսաստանում, ինչպես և շատ այլ գերտերություններում կան տարբեր էլիտաներ և նրանք ունեն տարբեր տեսակետներ,դիրքորոշումներ, այո ,բայց դա այդ էլիտաներից մեկի դիրքորոշումն է:

Անուշ Սեդրակյան.Մոդեստ Կոլերովի հայտարարությունների հիման վրա պետք է հասկանանք,որ Սերժ Սարգսյանին Ռուսաստանը չէր ուզում տեսնել իբրև պոտենցիալ խուսանավող գործիչ ,որը 2 ճամբարների մեջ ինչ-որ ձևով մանյովրում էր:

-Մի քանի ամիս իշխանության լինելով հայտարարեցին ,որ կոռուպցիոն բոլոր ռիսկերը հաղթահարված են,բայց տեսանք բացահայտումներ,եղան նաև ձերբակալություններ:

Կարեն Քոչարյան.Առիթ ունեցել եմ ասելու,որ դա իշխանության մեջ տարբեր թևերի պայքարն էր,որը առավել ցայտուն դարձավ Դավիթ Սանասարյանի գործում:

Անուշ Սեդրակյան.Հետաքրքիր էր,որ տուժեց բացարձակ արևմտամետ թևը:

Կարեն Քոչարյան.Ինչքան էլ Նիկոլ Փաշինայնն ասի,որ ես թևերը կկտրեմ,թևերը պետք չէ կտրել,եթե դրանք առողջ ֆրանկցիոնիզմ են,և ոչ ոք դեռ չի կարողացաել այդ թևերը կտրել:Եթե խոսենք կոռուպցիայից,ու որ Նիկոլ Փաշինյանն ասում է արմատախիլ եմ արել,կոռուպցիան ինքն իրենով գլոբալ առումով կբաժանեմ երկու մասի.եթե խոսքը այն կոռուպցիայի մասին է,որն ունի ուղղահայաց դիրք,այստեղ Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսանոց ճիշտ է ասում ՝վերևից ներքև կոռուպցիան վերացել է իսպառ…

-Հայտնի է,որ ցանկացած հեղափոխությունից հետո ինչ-որ մի ժամանակաշրջան բոլոր երկրներում կոռուպցիոն ռիսկերը նվազում են,իշխանությունը նոր է ձևավորորվում,պատասխանատվությունը մեծ է: 2-3 տարի իշխանություն լինելուց հետո կարելի է դատել:

Կարեն Քոչարյան.Փաստ է,որ այդ կոռուպցիան Հայստանում չկա,բայց կա երկրորդ ՝հորիզոնական ձևը,օրինակ,դա վերաբերվում է գնումներին,տենդեներին, այստեղ խնդիրը անձերը չեն,որպեսզի այդ կոռուպցիան վերանա,պետք էվերանա այն օրենսդրական բազան ,որը դրված է դրա մեջ: Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, և ծիծաղեց,որ ոնց կարող է լինել այդես լինել:

-Ասում են ՝մենք գնում ենք համակարգային փոփոխությունների , դա չի նշանակում,որ ինչ փաթեթ տվել են,դու այդ փաթեթով պետք է աշխատես:

Կարեն Քոչարյան.Դրա համար պետք են օրենսդրական փոփոխություներ :

-Տիկին Սեդրակյան,դուք որ ասում եք ՝տուժեց արևմտամետ թևը,արդյո՞ք դա չի նշանակում,որ «սարքեցին » Դավիթ Սանասարյանի գլխին:

Անուշ Սեդրակյան. Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է,ես նրան անձնուրաց պաշտպանում եմ:Հետաքրքիր տրամաբանություն է,որ բազմաթիվ սկանդալային փաստեր ջրի երես դուրս եկան,հետո իջան,Դավիթ Սանասարյանի տեղակալի փողերի հարցը,որ քեռին էր տվել,հետո դա վերածվեց աներոջ…

-Մինչև պաշտոնին գալն է:

Անուշ Սեդրակյան.Եթե մի տեղ փողային ստանդարտ է,եթե սկսում ես քննություն,որտեղից են այս մարդու փողերը,դու կրկնակի,երկակի ստանդարտ չպետք կիրառես,դու պետք է նաև յուրայինիդ քննես,եթե պետք լինի այդ յուրայինին ենթարկես պատասխանատվության կամ գոնե գործի չդնես:Հետո ուրիշ բաներ.պատգամավոր Հայկ Սարգսյանի մեքենան,փողերը:Այդ նվերի պրակտիկան շատ լավ գիտենք,Վանո Սիրադեղյանին, երբ այն ժամանակ ասացին ՝երկրի այս ծանր վիճակում նման տուն ես սարքել,ասաց՝ընկերներս են հավաքվել ,նվիրել:Ինձ հետաքրքիր է,ոնց է լինում,որ պաշտոնի մոտ գտնվող,պաշտոնավոր ծնողներ ունեցող մարդկանց նման նվերներ են տալիս:

-Բա հո ձեզ չէին նվիրելո՞ւ:

Կարեն Քոչարյան.Երբ նայում ես Վանո Սիրադեղյանի տունն ու այսօրվա դղյակները…

Անուշ Սեդրակյան.Այն ժամանակ դա նկատվող էր,ահա դա է ծիծաղելի,երբ որ դու մեկի հանդեպ նույն մոտեցումը և քննությունը չես իրականացնում:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4930 անգամ
Լրահոս
Գյումրի այցի դասերը 26-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով քացախ է խմել Ով է դաժանաբար մորը ապանած և հորը վնասած երիտասարդը. մանրամասներ Սատանայապաշտական ծեսեր՝ Չարենցավանի գերեզմանատանը (տեսանյութ) Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող բախվել է բենզալցակայանին Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Տիգրան Ավինյանը Կրակոց Նախիջևանի ուղղությամբ. Կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020թ. սկիզբը Նոր սկանդալ Հայաստանի հարևանի շուրջ. Հնարավոր է բախում Փոխոստիկանապետի աղջիկը պաշտոն ստացավ Վլադիմիր Գասպարյանի դուստրը ջերմ լուսանկար է հրապարակել ռուս երգչի հետ/լուսանկար/ Ինչպես դառնալ միլիոնատեր՝ առանց բիզնեսի «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի» .Նիկոլ Փաշինյան ՀՀ 2-րդ նախագահի գործին պաշտոնական Փարիզը հետևո՞ւմ է.Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանի պարզաբանումը Մեր դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անփոփոխ է.Սվիտալսկին խմբագրեց Տուսկի խոսքերը Եթե ճամփորդությունները չխախտեք, ապաստան չհայցեք...Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին Ինչպես կարելի է դիմումին տեղյակ չլինելով՝ կարծիք հայտնել . Արամ Վարդևանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին Նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները Հայաստանում անպատիժ գործելու հնարավորություն են ստանում. Գևորգ Պետրոսյան Ֆերմերն ահազանգում է.Բրուցելիոզով հիվանդ անասունների միսը հայտնվում է Երևանի շուկաներում.video Բլեֆ է,ո՞ւր է անասունը,փոշի կաթով պանիր են արտադրում,արտահանում.ֆերմեր.video Մի մեքենայի վրա գրված է ՝դուխով,այդ բառն ու սրիկա բառը ինձ համար նույնն են .հեղափոխական Տիգրան Եղոյան Բերանները ջուր են առել.ասում էին Քոչարյանը միլիոններ տարավ,բա Սերժի հաստավիզերի, 90-ականների ողբերգությունների ու թալանի մասին ինչի՞ չեք խոսում.Տիգրան Եղոյան Ովքեր թուրքի ճանապարհ են փակել, հայրենիք են ազատագրել կանգնեցին ընդամենը ճանապարհ փակող մարդկանց դատաստանի առջև.Դավիթ Գասպարյան.video Խոզությունը միայն կեղտոտելը չէ,խոզություն է նաև այն բառապաշարը ,որով խոսում են.Ռուբեն Բաբայան.video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին ՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Տեր Եսայի քահանա Արթենյանը և ԱՀԹԵՄ ատենապետ Վահան Մարդյանը: ԹԵՄԱ՝ հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Վարդավառը. հուլիսի 27-ին Վարդավառին ընդառաջ Մեծ նախատոնակ է կազմակերպվելու. ինչպե՞ս նշել Վարդավառը. ինչպե՞ս պատրաստվել Վարդավառին: Հուլիսի 23-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները 2019 թ. երկրորդ եռամսյակին» թեմայով: Բանախոս՝ Արմեն Քթոյան`«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ծառայու՞մ է հանրությանը Հանրայինը» թեմայով: Բանախոսներն են՝ Տիգրան Պասկևիչյան` սցենարիստ, հրապարակախոս Աշոտ Մելիքյան` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Արայիկ Մանուկյան` «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Հուլիսի 23-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչների մասնակցությամբ, ովքեր բարձրաձայնում են մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և նրա ՀՀԿ-ի հետ սերտաճելու վտանգավոր հետևանքների մասին։ Բնակիչները դիմել են իրավապաշտպան Արտակ Գալստյանին ներկայացնելով փաստեր և խնդրել ստանձնել իրենց պաշտպանությունը։ Բանախոսներն են՝ Արտակ Գալստյան - իրավապաշտպան Սուսաննա... Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամներ, իրավաբան Մասիս Մելքոնյանն ու Հայկ Փայտյանը կներկայացնեն ՀՀ գործող կառավարությանն առաջին անգամ ներկայացված հանրագրի մասին, որը սահմանադրական գործըթացի կոպիտ խախտմամբ մնացել է անպտասխան, բանախոսները կխոսեն նաեւ Սերժ Սարգսյանին հարցաքաննության հրավիրելու պահանջով` պաշտոնապես ՀՀ դատախազություն եւ քննչական ծառայություն դիմելու մասին: Հուլիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ֆերմերներ Տիգրան Եղոյանը և Տիգրան Սարգսյանը: Թեմա` Ահազանգ. շուկայում վաճառում են բրուցիլոզ հիվանդությամբ վարակված կենդանիների միս: Վայոց ձորի գյուղերում տիրող իրավիճակ հիմնական խնդիրները, անասնապահություն, ֆերմերներն ահազանգում են, որ տեղի ՀԷԿ-երը ոչնչացնում են գյուղատնտեսությունը Հուլիսի 22-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Սևակ Թորոսյանը/Ֆրանսիա/ և սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Թեմա՝Նոր հանգամանքներ Ռոբերտ Քոչարյանի գործում Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։ Հուլիսի 22 -ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գեւորգյանը, Աստղիկ Զորյանը եւ Հրայր Ազիզբեկյանը: ԹԵՄԱ՝ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են ԿԳՆ, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Հուլիսի 22-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն (Քըրքորյան սրահում), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ասուլիսը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ու մեսիջները: Քաղաքական PR: