Շեֆ ջան, դե, ոնց-որ տենց չոտկի չէիր ասում. Կառավարությունում թեժ վիճակը շարունակվում է
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարզվում է՝ Հայաստանում չկան շինարարական, նախագծման որակյալ աշխատանքներ կատարող ընկերություններ, իսկ մրցույթներում հաղթում են վատ աշխատանք կատարողները։
Ի պատասխան ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենք մեսիջ են ուղարկում ընկերություններին, որ այլևս չեն հանդուրժելու վատ աշխատանքը։
Փաշինյանն էլ հիշեցրեց «Լուսամուտը դրիմ» հայտնի հոլովակը։ «Վերջում գալիս է նրան, որ ասում են՝ «Շեֆ ջան, դե ոնց որ տենց չոտկի չէիր ասում»։