ԵԹԿՊԻ ուսանողները ինչ պայմանով բացեցին դուռը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր ժամեր շարունակ փակել էին ինստիտուտի ելքերն ու մուտքերը՝ բողոքելով ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության դեմ, ընդունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը:
Ուսանողների 7 հոգանոց խումբը, քննարկելով իրենց ներկայացված առաջարկը, ուղևորվեց ԿԳ նախարարի հետ հանդիպման: Ուսանողները նաև բացեցին բուհի դռները: