«ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը». Արթուր Ղազինյան
Դիտել նաև
Ապիկար կառավարման արդյունքում ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը. Արթուր Թովմասյան
Վաղն Արթուր Ղազինյանը դուրս կգա Հայաստան դաշինքից. ինչ է պատրաստվում անել նա
«Ո՞նց կարող է հայի անուն ազգանունով մարդը ուրախանալ հազարավոր հայ երիտասարդ զինվորի մահով»․ Ղազինյան
Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։
ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։
ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»: