Դավաճաննե՞ր, թե Նիկոլի վկաներ

Հեղափոխությունից հետո կան նախկին առանցքային պաշտոնյաներ, որոնք կարծես գետնի տակն են անցել: Նոր իշխանությունները չեն հիշում այդ մարդկանց անկախ այն բանի, որ շատերը հանդիսանում են նախկին ռեժիմի այսպես կոչված հանցավոր ներկայացուցիչներ: Մենք մի քանի օր առաջ լուր գրեցինք, որ Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով անկեղծաել է հրաժարականի տեքստում հայտնի արտահայտության մասին։ <<Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»
Նա ասել է, որ այն վերաբերում էր արդեն նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։ Անպատիժ պաշտոնյաներից մեկը հենց Գասպարյանն է, որը առաջինն է հուդայություն արել: Հաջորդը Աղվան Հովսեփյանը, ով երկար տարիներ, նաեւ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ գլխավոր դատախազ է աշխատել ու կոծկել ինչպես այդ, այնպես էլ ժամանակին մամուլի էջերում հայտնված տասնյակ գործեր:
Արդյոք Աղվան Հովսեփյանը նույնպես Սերժ Սարգսյանի հրաժարականը Փաշինյանի հետ բանակցողների շարքում է եղել, թե հետո է դարձել Նիկոլի վկա, այդ մեկը չենք կարող պնդել, սակայն տեղեկություններ կան, որ Գասպարյանն ու Հովսեփյանը երբեմն հյուրընկալվում են  իրավապահ մարմիններում եւ նախկինների մութ անցյալի վերաբերյալ հետաքրքիր դրվագներով կիսվում։
Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո ինչպես Վլադիմիր Գասպարյանի, այնպես էլ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած աղմկահարույց դեպքերի ու կոռուպցիոն գործարքների մասով որեւէ ընթացք չի տրվում։ Այս երկուսի անունը չի շրջանառվում անգամ մարտի մեկի գործում այն պարագայում, երբ Հովսեփյանը Փաշինյանին ու Տեր-Պետրոսյանին ժամանակին մեղադրում էր «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ» գցելու մեջ:
Կամ ասենք գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի, որը հեղափոխությունից հետո աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում, քսմսվում նոր իշխանություններին, դատափետում նախկիններին ու հենց այդ պատճառով է, որ նյութում հիշատակում ենք նաեւ իր անունը:
Սույն նախկին պաշտոնյան, որը 2008-2013թթ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, համակարգ է տեղափոխվել խորհրդարանից, նա այն պատգամավորներից մեկն է, որը 2008-ին կողմ է քվեարկել արտակարգ դրություն մտցնելու որոշմանը, իսկ այսօր հանդես է գալիս երկրի հակառակ կողմից:

Անի Սահակյան

դիտվել է 5733 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am