Դատախազական կողմը դատարանին է ներկայացրել միայն ընտրովի ապացույցներ՝ վերցնելով այն, ինչ իրեն է ձեռնտու

Չլռելու օրը


Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ։ Սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։

Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բոլոր նախորդ փակ դատերի ընթացքում դատախազական կողմը դատարանին է ներկայացրել միայն ընտրովի ապացույցներ՝ վերցնելով այն, ինչ իրեն է ձեռնտու, և թաքցնելով այն բոլոր նյութերը, որոնք նպատակահարմար չի գտել ներկայացնել: Տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը, տասնյակ հանգամանքներ և ապացույցներ թաքցվել են։ Սա ցավալի պրակտիկա է, որը ոչ միայն այս փուլում ծառայեցվում է քաղաքական նպատակներով, այլև այլասերում է կալանքի՝ մեզ մոտ առանց այդ էլ թույլ ինստիտուտը և վնասում է դատավարական որևէ գործընթացի հանդեպ հանրային վստահությանն ընդհանրապես։

Երեկվա նիստում գլխավոր դատախազի կողմից հնչեցված մի հայտարարություն պարզապես զարմանալի էր, քանի որ հակասում էր իրենց իսկ կողմից ձեռք բերված ապացույցին՝ ցուցմունքին։ Որպես սահմանադրական կարգի տապալման ապացույց դատախազը նշել է, թե միջամտություն է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի գործունեության նկատմամբ. ՍԴ դատավորի կողմից որոշակի վարքագիծը կանխորոշող պահանջ է ներկայացվել, և արդյունքում դատավորը չի մասնակցել տվյալ վեճի քննությանը: Սա զարմանալի է, քանի որ, ըստ փաստաբանների, նախաքննության ընթացքում ՍԴ այդ նույն դատավորն իր ցուցմունքում հայտնել է, որ ՍԴ նիստից բացակայել է հիվանդության պատճառով, և ՍԴ է ներկայացրել տեղամասային բժշկի կանչի վերաբերյալ ապացույց, որը նույնպես կցված է գործին: Ինչո՞ւ է դատախազը նմանատիպ քայլերի դիմում, ինչո՞վ է առաջնորդվում՝ պարզ հասկանալով, որ այդպիսով ավելի է ընկնում իր խոսքերի հանդեպ վստահությունը։ Դա իրոք դժվար է պատկերացնել։

Սա ես բերեցի որպես օրինակ՝ պարզ ցույց տալու, թե ինչի վրա են հիմնվում գործի իրավական կողմն ուսումնասիրող մարդկանց կասկածները՝ նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցավոք, ապացուցում են կանխակալությունը, ոչ օբյեկտիվությունը, որ նախաքննական մարմինը որդեգրել է որպես ընդհանուր գիծ՝ այդ գործի շրջանակներում։ Ես ասում եմ ցավոք, քանի որ ամեն նման գործընթացի պատճառով մեր երկրում պարտվում է իրավունքը, պարտվում է օրենքը՝ անկախ այն բանից, թե ով է այդ պահին իշխանության։ Իրավական գրագիտությունը և անաչառությունը պետք է դոմինանտ լինեն, առավել ևս՝ նման հնչեղության գործերում։


Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am