Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ազատվել է աշխատանքից
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Այս պահին նրան փոխարինում է նրա տեղակալ, երթևեկություն մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը»,- ասաց նա։
Խոսնակը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։
Նշենք, որ Փայլակ Յայլոյանը 28 տարի աշխատել է Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։