Բագրատ Եսայանն ազատվել է պաշտոնից
hraparak.am-ի տեղեկություններով` «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ազատվել է պաշտոնից։ Եսայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
«Ես դիմում եմ ներկայացրել, իմ դիմումը ահագին երկար ժամանակ քննարկվել է, եւ վերջում, բարեբախտաբար, հարգել են իմ խնդրանքը եւ ինձ ազատել են աշխատանքից։ Դիմումը ներկայացրել եմ մարտ ամսին, ազատել են մայիսի վերջերին, կարծեմ։ Ոչ մի խնդիր չկար, ուղղակի ծրագրի իրականացման ընթացքում որոշակի խնդիրներ էին առաջացել, այդ իսկ պատճառով ես դիմում ներկայացրի։ Աշխատանքի տեմպը կամ էն ծրագիրը, որը մենք պետք է իրականացնեինք, որոշակի փուլում սկսեց դանդաղել, ինքը օբյեկտիվ պատճառներ ուներ, որովհետեւ անորոշությունը ինձ չէր բավարարում»։
Նրա խոսքով՝ դիմումը ներկայացրել է հիմնադրամի խորհրդին։
Եսայանը նաեւ նշեց, որ պաշտոնը թողնելուց հետո զբաղվում է մասնավոր աշխատանքով։