Հանուն պատմության ապագա դասագրքի

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերահաստատելու իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատարանում Ղույասյանն ու Սահակյանը Քոչարյանին բարևել են ողջագուրվելով: Հետո նրանք հերթով մոտեցել են ամբիոնին և վերահաստատել, որ պատրաստ են կրել օրենքով սահմանված բոլոր պատասխանատվությունները, ընդհուպ մինչև քրեական պատիժ, եթե ազատության մեջ Քոչարյանը խախտի օրենքը կամ խոչընդոտի քննությանը: Արցախի երեք նախագահների ներկայությունը դատարում` կողք-կողքի. սա քաղաքական այն ռուբիկոնն էր, որն անցնելուց հետո հետադարձի ճանապարհ այլևս չկա: Անկախ նրանից` դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակի, թե ոչ, Արցախի ներկա և նախկին նախագահների այս քայլը քաղաքական էր, բարոյական: Պատերազմ տեսած նախագահների համար սա նաև տղամարդավարի էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանը նաև Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար մարտական ընկեր է: Իսկ մարտական ընկերոջը նեղության մեջ մենակ չեն թողնում` կռվածները սա լավ գիտեն: Լարվածությունն ամենաբարձր աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյանին ուղղակի այլ ելք չի մնում: Նա պիտի ընդունի, որ մարտական ընկերները Արցախի հետ միասին նույն գծի մեջ են, որովհետև դրա հակառակն արդեն ղարաբաղցի-հայաստանցի վտանգավոր ու կործանարար ջրբաժանն է:
Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման նախադեպ չի եղել, ընդհանրապես Արցախի երկու նախագահների կողմից միասնական խնդրանք դատարանին չի եղել: Դատարանի այս որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, պատմության ապագա դասագրքերում անպայման տեղ է գտնելու: Հիմա, փաստորեն, հենց այդ հարցն է վճռվում, թե մենք ինչ արեժեք և ինչ պատմություն ենք փոխանցում մեր հենտնորդներին: Հոգեբանորեն դժվար կլինի կարդալ, առավել ևս բացատրել սերունդներին, որ Հայաստանում դատարանը մերժեց Արցախի երկու նախագահների միջնորդությունը: Այն նախագահների, որոնք ամենօրյա պատերազմի մեջ են արդեն 30 տարի, այն նախագահների, որոնք անձնական պատասխանատվություն են կրում մեր ընդհանուր հայրենիքի` Արցախի և Հայաստանի առաջին գծի ամրության համար:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1400 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am