Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ հասունացող խմորումներին անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Արցախի հետ ներքին հակամարտություն խորացնել:
«Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը։ Դու գալիս ես, Նիկո՛լ, ասում ես՝ սրա պես գրագետ մարդ չկա աշխարհում: Այդ գրագետ մարդը նույն ձեւ վարվեց Սլոյանի հետ, երբ նրա գլուխը ման էին տալիս Ադրբեջանի գյուղերով այդ գրագետ մարդու ցուցումով։ Արցախի հետ գործ չունես, դա տանում է ոչ մի տեղ։ Այս խամաճիկներն արդեն սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին»,– ասաց Եղիազարյանը։
Եղիազարյանը նաև անդրադարձավ Ռ. Քոչարյանի դատավարությանը երեխաների ներկայությանը, նշելով, որ անընդունելի է համարում հատկապես երեխաների ներկայությունն այդ իրարանցման մեջ.
«Եթե էդքան կարգին մարդ եք, չե՞ք ամաչում՝ կարելի՞ է 10-12 տարեկան երեխաներին հավաքել, նրանց ձեռքին տալ ձեր պաստառները՝ «Մահ մարդասպանին» խորագրի տակ։ Բա էդ «Գելափ» կոչվածի 87 տոկոսն ո՞ւր է, երբ որ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. ձեզ հաշի՛վ տվեք՝ ինչ եք անում։ էնտեղ էլ պատմում եք հեքիաթներ, թե Քոչարյանին եկել են պաշտպանելու վարձով՝ 10 հազար դրամով»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը