Վերելակների վարձավճարները կթանկանան. կարգին Հայկոյի նոր որոշումը

Երևանում վերելակների սպասարկման վարձավճարները կարող են բարձրանալ մոտ 30 տոկոսով: Երևանի քաղաքապետարանում այս երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Երևանի վերելակային ֆոնդը բավական հին է: Քաղաքի առկա վերելակների շուրջ 70%-ն ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել:
Վերելակների վորանորոգումը, վերազինումը և փոխարինումը բավական մեծ ծախսեր է ենթադրում, իսկ համայնքային բյուջեն նման միջոցներ չունի: Խոսքը ավելի քան 30 մլրդ դրամի մասին է. սա, նախնական հաշվարկով, մինչև 1600 վերելակի փոխարինման ծախսերի ընդհանուր գումարն է: Մինչդեռ Երևանի սեփական մուտքերի ընդհանուր ծավալը 2019թ. համար կազմում է 31 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ եթե քաղաքն ինքնուրույնաբար այս ծրագիրն իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի բացառել քաղաքում որևէ այլ ծրագրի իրագործում:
Վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այս պահին ավարտական փուլում է: Մոտ օրերս կդիմենք Կառավարություն՝ համապատասխան ֆինանսական տարբերակ հաստատելու համար: Մեր նախագծած մոդելը ներառում է Կառավարության աջակցությունը, նաև լրացուցիչ միջոցների ներգրավում, դրանք կլինեն փոխառու կամ վարկային միջոցներ, նաև` դրամաշնորհներ: Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցումը նախատեսում ենք շուրջ 20-25 տարվա ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա՝ առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի 20-30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները»,- նշել է փեխքաղաքապետը` հավելելով, որ 2–3 տարվա երաշխիք ունեցող ժամանակակից վերելակը մեկ մուտքի բնակիչների համար 10 միլիոն դրամ կարժենա։

Քաղաքապետարանում համոզված են, որ այս մոդելը հնարավորություն կտա վերելակները փոխարինել` բնակիչների ընտանեկան բյուջեների վրա առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չդնելով: Ըստ Հայկ Սարգսյանի` այժմ միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար վճարում է ամսական 1600 դրամ: Ընդ որում, որևէ տրամաբանություն չկա, թե ինչու է մի շենքում ծառայությունն արժենում 1000 դրամ, մեկ այլ շենքում՝ 4000: Այսինքն` թանկանալու դեպքում միջին վիճակագրական երևանյան ընտանիքը վերելակի համար ամսվա կտրվածքով կվճարի 2000-5000 դրամ, եթե հիմք ընդունենք փոխքաղաքապետի ասած թվերը:

Նա նաև վկայակոչել է Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացված համապարփակ գնահատման արդյունքները, որոնք հուսադրող չեն:
Այսպես` ուսումնասիրվել է 200 վերելակ՝ պատահական ընտրանքով: Արդյունքները ցույց են տվել, որ վերելակները դեռևս 15 տարի առաջ էին ենթակա փոխարինման: Շուրջ 1100 վերելակի տեխնիկական գնահատում էլ իրականացվել է ԱԻՆ նախարարության կողմից, որոնց թվում 31 վերելակ շահագործման ենթակա չէ, սակայն, այնուամենայնիվ, բնակիչները դրանք միացրել են: Այսօր գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում: Նման տվյալներ ներկայացնելուց հետո առնվազն տարօրինակ է փոխքաղաքապետի այն դատողությունը, թե վերելակները բաժնային սեփականություն են, ուստի յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ` «Որևէ պարտադրանք չի կարող լինել»: Այսինքն բնակչին թողնում են սեփական կամքով նստել այնպիսի վերելակներ, որտեղ մահվան ելքով պատահարները մեկից մեկ ապհովված են: Ներողություն, իսկ ո՞ւր մնաց քաղաքային իշխանության պատասխանատվությունը երևանցու հանդեպ: Բնակչին միայնակ են թողնում իր խնդրի հետ և հետն էլ հպարտորեն հայտարարում, թե պարտադրանք չկա: Շատ վատ է, որ չկա. առնվազն այդ 31 վերելակի աշխատանքը պետք է պարտադրաբար դադարեցնել: Հայկ Սարգսյանը խոստացել է, որ
քաղաքապետարանը սեփական միջոցներով կսկսի շահագործումից հանվող վերելակների փոխարինման գործընթացը՝ մինչև համալիր մոդելի իրագործումը:

Ներողություն, եթե քաղաքապետարանի ձեռքի տակ նման փաստեր կային, ի՞նչ տրամաբանությամբ էր քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի քաղաքային բյուջեում վերելակների սպասարկման գումարները նվազեցնում: Ինչ է, սպասում են, որ մեկն ու մեկն անպայման մահանա, որ նո՞ր հասկանան խնդրի բարդությունը: Ի դեպ, 2012-2018 թվականներին վերելակների վթարների հետևանքով Երևանում մահացել են 6 մարդ, ևս 5–ը` վնասվածքներ ստացել։


Հայկ Դավթյան

դիտվել է 1989 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am