ԱՄՆ-ից զենք գնելու Բոլթոնի առաջարկը մնացել է օդում. Ո՞վ է խանգարում

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի քննարկումներ կան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, երեկ «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին։
«Որոշակի քննարկումներ են եղել երեկ հանդիպման ժամանակ», - նշեց պաշտպանության նախարարը: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Քենթը ներկայացրել է իր երկրի մոտեցումները միջազգային մարտահրավերների վերաբերյալ։

Տոնոյանի հաղորդմամբ՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Քենթի ղեկավարած պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով ընդգծել է՝ Հայաստանի համար կարևոր է ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության խորացումը։ Ի պատասխան՝ Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ն իր հերթին հետաքրքրված է Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը որպես համագործակցության կարևոր ուղղություններ ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը: Փաշինյանը և Քենթը խոսել էին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների մասին։
«Ջոն Բոլթոնի այցից հետո Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից ռազմական տեխնիկա գնելու թեմայի վերաբերյալ զարգացումներ չկան», - երեկ Երևանում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն հայտարարել էր, որ եթե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, ապա ԱՄՆ-ն կնախընտրեր, որ Հայաստանը գներ ամերիկյան ռազմական տեխնիկա։ «ԱՄՆ-ն ցանկանում է դիտարկել այդ հնարավորությունը», - ամիսներ առաջ ասել էր Բոլթոնը:

Այս կապակցությամբ Ջորջ Քենթն այսօր ասաց․ - «Այդ հարցի վերաբերյալ զարգացումներ չկան, որոնց մասին կարող եմ հայտնել»:

Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենքի վաճառքի հետ կապված հարցը կրկնվեց, Ջորջ Քենթը ավելացնելու ոչինչ չուներ․ - «Դուք լսել եք, թե ինչ է ասել դեսպան Բոլթոնը, երբ հոկտեմբերին այցելել էր Հայաստան: Ինչպես արդեն նշեցի, նորություններ չկան նրա հրապարակային բարձրաձայնած հնարավորություն մասին»։
Խոսելով տարածաշրջանի անվտանգության մասին՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ընդգծեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ բոլոր երկրները խաղաղ գոյակցեն հարևանների հետ․ - «Այդ պատճառով էլ մենք Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք, աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու ուղղությամբ։ Մենք մասնակցում ենք նաև Ժնևի միջազգային քննարկումներին, որը փորձում է լուծում գտնել Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցի վերաբերյալ»:

Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում մասնակցում էր Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստին, որի օրակարգը, Քենթի խոսքով, հագեցած էր․ անդրադարձել են համագործակցության բազմաթիվ ոլորտների՝ Հայաստանի գյուղերում անգլերենի ուսուցման խորացումից մինչև անգամ շրջակա միջավայրի պահպանության հարցերի։

Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ, կողմերը ստորագրել են երկխոսության նոր մակարդակի վերաբերյալ փաստաթուղթ․ - «Արդյունքներով ստորագրվեց այս պայմանագիրը, որը արձանագրեց երկխոսության այն մակարդակը, որը այսօր մենք արձանագրեցինք ամբողջ օրվա աշխատանքի ընթացքում»:

Երեկ Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ:

Թամար Բագրատունի

դիտվել է 1275 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am