Ալիևի տարօրինակ պահվածքը

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը կոչ է անում պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:

Ինսանովն այս մասին ասել է անցած շաբաթավերջին «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Սա նրա առաջին շփումն էր լրագրողների հետ բանտից դուրս գալուց հետո, որտեղ նախկին նախարարը Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով 14 տարի էր անցկացրել:
«Մենք պետք է վերջ տանք ռազմատենչ հռետորաբանությանը: Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունը նման սուր բնույթ է ստացել: Հարկավոր է հաշտության գնալ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր, սակայն, միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին չի վստահում», - նշում էր Ինսանովը:

1993-ից մինչև 2005թթ. Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծննդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ինսանովը նույնիսկ չէր թաքցնում, որ մինչ օրս հայերենը չի մոռացել:

«Հայերը այսպիսի մի ասացվածք ունեն`«Որտեղ հաց, էնտեղ կաց»: Դա նշանակում է, որ մենք Ղարաբաղի հայերի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, այնպիսի բաց, ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, որ Ղարաբաղում բնակվող մեր հայազգի քաղաքացիները իրենք ցանկանան մնալ Ադրբեջանի կազմում», - հայտարարում էր Ալի Ինսանովը:

Ադրբեջանցի գործիչը նաև հերքում է իրեն առավել հաճախ հասցեագրվող այն մեղադրանքը, թե պաշտոնավարման ընթացքում հովանավորել է բացառապես Հայաստանում ծնված ադրբեջանցիներին` ձևավորելով այսպես կոչված «Հայաստանյան կլանը»: «Ես երբեք չեմ թաքցրել, որ ծննդով հայաստանցի եմ: Որևէ մեկը չպետք է թաքցնի իր ծագումը: Բայց իմ շուրջ միայն հայաստանցիներ չէ, որ հավաքվել էին: Կային բաքվեցիներ, Լենքորանում ծնվածներ: Ես նպաստել եմ շուրջ 50 գիտնականների մասնագիտական աճին, որոնցից միայն հինգը կամ վեցն էին Հայաստանից: Ինչ վերաբերում է ռեգիոնալիզմին, ապա դա, իմ կարծիքով, ուղղակի հիվանդություն է», - նշում էր Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը ազատության մեջ տրված առաջին հարցազրույցում:

Առհասարակ, Բաքվում ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ ուշագրավ դրսևորումներ են տեղի ունենում, երբեմն-երբեմն ի հայտ են գալիս խաղաղության կոչեր:
Իհարկե, սա իշխանության կողմից կազմակերպած քարոզարշավ է և պարզ է նպատակը՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում խաղաղության կողմնակիցներ կան:

Օրերս մեկ այլ ուշագրավ միջադեպ էլ եղավ: Լրագրողները բողոքի ակցիա էին անցկացրել Բաքվում: Տարօրինակն այն է, որ իշխանությունները չէին խոչընդոտել: Մամուլի ազատության միջազգային օրը Բաքվում ազատության մեջ գտնվող մի խումբ լրագրողներ փողոց են դուրս եկել՝ երկրից հեռանալու արգելքը վերացնելու պահանջով:
2013-ից ի վեր Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ լրագրողների արգելված է լքել երկիրը. նրանք դիմել են դատարան, սակայն դատավորները չեն բավարարել հայցերը, որոնք այնուհետև ուղարկվել են Եվրոպական դատարան: Մի խումբ լրագրողների՝ Խադիջա Իսմայլովայի, Նաթիգ Ջավադլիի, Այնուր Իմրանովայի և այլոց դեպքում Ստրասբուրգյան դատարանը մարդու իրավունքների խախտում և ապօրինի է որակել արգելքը, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն շտապել վերացնել խոչընդոտները:

Ադրբեջանցի լրագրողների պնդմամբ՝ արտասահման մեկնելու արգելքը իշխանությունները որպես մահակ են բանեցնում գործող վարչակազմին քննադատող ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ: «Իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, թե նման սահմանափակումներով կարող են խանգարել ազատ մամուլի գործունեությանը», - հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից Սևինջ Վագիֆղըզըն:

Նկատենք, որ Միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով ՝ Ադրբեջանը լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից է: Վերջին 15 տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ ամիս և տարի, երբ որևէ լրագրող չձերբակալվի՝ այդպիսով դառնալով բանտարկված լրագրողների թվով աշխարհի առաջատար երկրներից մեկը, նշում է «Թուրան» գործակալությունը:
Թեև Ալիևի վարչակազմը հավաստիացնում է, թե արմատական բարեփոխումներ է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ կտրականապես հերքելով քննադատող ձայները լռեցնելու մասին մեղադրանքները, իրավապաշտպան կառույցների ուսումնասիրությունները հակառակն են փաստում: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով՝ մամուլի ազատության մակարդակով Ադրբեջանը գտնվում է վատթարագույն հորիզոնականներում՝ այն 166-րդ տեղում է 180 երկրների ցանկում: Ընդ որում՝ անցած տարվա համեմատ հետընթաց է արձանագրել չորս կետով:

Տարբեր հաշվարկներով՝ այս պահի դրությամբ Ադրբեջանում ավելի քան 60 տասնյակ լրատվական կայք արգելափակված է՝ ընդ որում առանց դատարանի որոշման: Ճաղերի ետևում գտնվող ադրբեջանցի լրագրողների և բլոգերների թիվը հասնում է տասի:
Բանտում է նաև ադրբեջանցի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին: Տարիներ առաջ նա Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, սակայն Թբիլիսիում առևանգվել և ադրբեջանական բանտ էր տեղափոխվել: Հարևան երկրում Ադրբեջանի իշխող ընտանիքի ունեցվածքը բացահայտած լրագրողը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար: Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ որևէ լրագրող երբևիցե չի պատժվել իր մասնագիտական գործունեության համար:

Ադրբեջանի իրավապահները նույն կերպ են մեկնաբանում նաև նախօրեին Bakupress լրատվական կայքի խմբագիր Շաֆագ Աղաջանի ձերբակալությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, լրագրողը բերման է ենթարկվել թմրանյութեր՝ մասնավորապես մարիխուանա վաճառելու պահին, հարուցվել է քրեական գործ: Աղաջանը կտրականապես հերքում է մեղադրանքը, հայտարարելով, որ ինքը առհասարակ հայտնի է թմրամիջոցների դեմ իր կոշտ դիրքորոշմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3769 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am