Ինչ ալիք կբարձրացնի Սինանյանի նշանակումը
Հայաստանյան կայքերի հրապակումներից տեղեկանում ենք, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում նշանակվելու է Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Սինանյանի նշանակումը՝ նման բարձր պաշտոնում, միանշանակ չի կարող ընդունվել սփյուռքի տարբեր համայնքներում, հատկապես՝ Լոս Անջելեսում:
Իր քաղաքական ու հասարակական գործունեության ընթացքում պարոն Սինանյանը հատվածական վերաբերմունք է դրսևորել՝ չկարողանալով համախմբել համայնքի բոլոր հատվածները, ընդհակառակը՝ աշխատել է առաջ քաշել իր անձնական օրակարգերը:
Անցյալ տարի այս օրերին, երբ թավշյա հեղափոխությունը հասել էր իր գագաթնակետին, մեր համայնքում արդեն սկսվել էին զորակցական հանրահավաքները, Սինանյանը միացավ այդ ցույցերին՝ փորձելով դառնալ շարժումի առաջնորդն ու կնքահայրը:
Մեր ակնկալությունն այն է, որ սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի պաշտոնում մասնագիտական հմտություններով օժտված գործիչ նշանակվի, ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդող մարդ:
Թավշյա հեղափոխության աջակից Լոս Անջելեսի շարժում