Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։
Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Օրերս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեր զրուցակցին (հասկանալի պատճառներով անունը չենք կարող ներկայացնել) հարցրինք, թե ինչպե՞ս է կարողանալու գլխավոր հանձնակատարը զբաղվել աշխարհասփյուռ հայերի հարցերով, և կա՞ն արդյոք թեկնածուներ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գլխավոր հանձնակատարը կարողանալու է հավուր պատշաճի զբաղվել սփյուռքի խնդիրներով։ Ըստ նրա` Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին։
politik.am