Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը

Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:

«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից և տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգևորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որևէ հետևանքների չեն բախվում», - ասվում է հոդվածում:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։

«Նա դարձել է անցյալ ամիս սկսված Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ բողոքի շարժման դեմքն ու առաջնորդը։ Արքեպիսկոպոսն անմիջապես աջակցել է Տավուշի մարզում ճանապարհների փակմամբ սկսված բողոքի շարժմանը։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի կողմից այս շրջանի չորս գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երբ պարզ դարձավ, որ այս գործողությունները ոչ մի արդյունք չունեն, արքեպիսկոպոսն առաջնորդեց ոտքով երթը Տավուշի մարզից դեպի Երևան։ Մայիսի 9-ին, երբ երթը հասավ մայրաքաղաք, Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, տպավորիչ բազմություն էր հավաքվել։ Նման մասշտաբի բողոքի ակցիաներ Երևանը հազվադեպ է տեսել 2018 թվականի գարնանը փողոցային ցույցերի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարվա ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանի հրաժարականին հասնելու փորձեր են արվել 2020 թվականին՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո, 2021 թվականին, 2023 թվականի աշնանը, երբ Բաքուն վերահսկողության տակ առավ ողջ Ղարաբաղը, և ողջ հայությունը հեռացավ այնտեղից։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ էին կազմակերպում քաղաքական գործիչները, որոնց թվում շատ էին նախկին պաշտոնյաները։ Ներկայիս բողոքը յուրահատուկ է նրանով, որ այն ղեկավարում է եկեղեցու սպասավորը: Սրանով են փորձագետները բացատրում բողոքի զանգվածային մասշտաբը», - գրում է հեղինակը:

«Եկեղեցին դարձել է բողոքի ավանգարդը։ Նրա նկատմամբ վստահության տոկոսը մնում է բարձր»,- Коммерсантъ -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ի դեմս Եկեղեցու տեսել են այդ երրորդ ուժը:

«Քաղաքական գործիչներից ոչ ոք չէր կարող դա անել, բայց այստեղ երրորդ ուժը պարզվեց, որ Եկեղեցին է։ Եվ սա այն ուժը չէ, որն իրեն հակադրում է ռեժիմին կամ ընդդիմությանը։ Հիմնական մեսիջն է՝ վերջ տանք պառակտմանը», - նշել է փորձագետը։

«Այն պառակտումը, որի մասին խոսում է փորձագետը, Հայաստանում առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո. գրեթե անմիջապես նրան սկսել են դիմակայել Հայաստանում «նախկիններ» կոչվողները։ Նրանց թվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բայց փաստն այն է, որ շատերը չեն ցանկանում և նույնիսկ վախենում են նրանց վերադարձից: Սրա պատճառով Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նրանց փորձերը մեկ անգամ չէ, որ ձախողվել են», - նշում է հոդվածագիրը:

Ժողովրդավարության և անվտանգության Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Բագրատ Գալստանյանին հաջողվել է հավաքել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հանրահավաքը։

Բայց նա նշում է. «Ընդդիմության համար գլխավոր խնդիրն այն է, որ առաջին հանրահավաքներից հետո հասարակության հետագա մոբիլիզացիա չկա»։

Այն, որ բողոքի ակցիայի գլխին քահանան է, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, «ընդդիմության ձախողման ցուցիչ է»։

«Ընդդիմությունը հասկանում է, որ չի կարող աջակցություն ստանալ։ Եվ Եկեղեցին ներագրավված է սրանում։ Սա վկայում է, որ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ամփոփել է փորձագետը։

«Հատկանշական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին մասնակցել է «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ամեն ինչ վերահսկողության տակ է և չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը», - եզրափակել է հեղինակը։

Նյութը՝ Թերթ․էյէմ-ի

դիտվել է 2046 անգամ
Լրահոս
Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video) Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am