Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի դիմաց

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen մակնիշի 35 AF 643 համարանիշի և Աբովան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 ՏF 489 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Ope-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավոորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին , որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած, իսկ Volkswagen-ինը ՝ սթափ և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով 

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am