Օսիպյանի ռեկորդը՝ հրապարկվել է ֆանտաստիկ թիվ


ՀՀ պետական բյուջեի 2018 թվականի կատարողականի հաշվետվության <<Հասարակական կարգի պահպանություն>> բաժնում ոստիկանությունը ֆանտաստիկ թիվ է հրապարակել։ Պարզվում է՝ անցած տարի ավելի քան 865 հազար ոստիկանության ծառայող ներգրավված է եղել հասրակական կարգի պահպանության միջոցառումներում։ Իսկ անցած տարվա ամենագլխավոր միջացառումը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է։ Եվ այսպես․ ՀՀ կառավարության կայքում հրապարակված հաշվետվության մեջ սևով սպիտակի վրա գրված է․  «Ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին: Բացի այդ, տարին հագեցած էր մի շարք համապետական նշանակություն ունեցող միջոցառումներով, ինչպիսիք էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները, ՀՀ ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնց պատշաճ կազմակերպումն ու անցկացումը պայմանավորված էր նաև ՀՀ ոստիկանության մեծաքանակ ծառայողների և ուժերի ներգրավվածությամբ: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած 5767 միջոցառումներին ներգրավված են եղել 865050 ծառայող»:

Եթե այստեղ վրիպակ չկա, ապա ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը պետք է լուրջ բացատրություն տա, որովհետև Հայաստանում 865050 ոստիկանության ծառայող ուղղակի չի կարող լինել։ Սա աբսուրդային ցուցանիշ է, որի իսկությունը անհավատալի է։
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանությունն արդյունավետ պայքար է իրականացրել նաև հանցավորության դեմ: 2018 թվականին հանրապետությունում գրանցվել է 22551 հանցագործության դեպք (2017թ.` 20284), որից 60.8%-ի դեպքում քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների 224 դեպք (2017թ.՝ 164), որից 59.7%-ի դեպքում քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, ծանր հանցագործությունների 3638 դեպք (2017թ.՝ 2729), որից 38.0%-ի դեպքում քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ընդհանուր առմամբ, դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է երկու խումբ հանցատեսակների աճով:
Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են: Եթե 2017 թվականին արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 դեպք, ապա 2018 թվականին դրանց թիվն աճել է մոտ 2 անգամ՝ կազմելով 1353: Այս հանցագործություններն իրենց բնույթով դասվում են առավել լատենտային հանցատեսակների շարքին, և դրանց թվի աճը, ինքնին, դրական արդյունք է, քանի որ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար բավականին բարդ է և պահանջում է օպերատիվ-քննչական լայնածավալ միջոցառումների պատշաճ իրականացում:
Հայտնաբերված դեպքերի 56.2%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում 2018 թվականին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5.7 մլրդ դրամի վնաս (2017 թվականին` շուրջ 735 մլն): Վերականգնվել է շուրջ 654 մլն դրամի վնասը:
Ընդհանուր հանցագործությունների թվի աճի վրա էապես ազդել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատելի ավելացումը՝ մոտ մեկ քառորդով (8102-ից 10112)։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազումը՝ (24.0%-ից 21.3%) դրական միտում է։ Այս համատեքստում հատկապես դրական կարելի է համարել այն իրողությունը, որ 2018 թվականի ընթացքում արձանագրվել է սպանությունների նվազագույն թիվը (35) վերջին 40 տարիների ընթացքում:


Հայկ Դավթյան

դիտվել է 8431 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am