Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություններ՝ Բաքվից

Ժամանակ օրաթերթը գրում է.«Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը ադրբեջանցի պատգամավորներին կոչ է արել Արցախի հարցում չանել ռազմատենչ հայտարարություններ: Ըստ նրա, եթե կա խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն, ինչի՞ մենք կարող ենք հասնել պատերազմի մասին կոչերով, ասել է Ասադովը՝ անելով մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»: Սրանք աննախադեպ հայտարարություններ են: Համենայնդեպս, դժվար է հիշել, թե Բաքուն երբ է այդպիսի պաշտոնյայի մակարդակով խոսել ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու մասին:

Ընդ որում, ինքնին այդ հայտարարությունների խաղաղասիրական բնույթը չէ հարցը, որը, անկասկած, հնարավոր կլիներ վերագրել Բաքվի ներկայիս տակտիկային, որը բխում է քաղաքական անբարենպաստ իրավիճակից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու քաղաքական անհրաժեշտությունից: Ուշագրավը ձևակերպումները չեն, այլ բովանդակությունը, որ պարունակում են դրանք: Ալիևը հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջությունը քննարկման ենթակա չէ, հետևաբար՝ եզրակացնում է Ասադովը, պատգամավորները պետք է «զգույշ» լինեն պատերազմի մասին խոսելիս: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ պատերազմը մշտապես դիտարկվել է որպես տարածքային ամբողջության վերականգնման ճանապարհ, միջոց, այժմ փաստորեն դիտարկվում է լրիվ հակառակ տրամաբանության մեջ: Ըստ էության, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովը հայտարարում է, որ պետք է «զգուշանալ» տարածքային ամբողջության կորստից, որը կարող է հետևել պատերազմի մասին խոսակցությանը:

Այսինքն՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան պատերազմը հրապարակային հայտարարության մակարդակում ասոցացնում է տարածքային կորստի հետ: Եվ սա էլ Երևանի հռչակած նոր սկզբունքի ֆոնին, որը, ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, որդեգրել է հայկական բանակը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատերազմից խոսելու մենաշնորհը Բաքվինը չէ, և Բաքուն հիմա ստիպված է խոսել խաղաղությունից, քանի որ Երևանի հռետորաբանությունը դարձել է համարժեք: Խնդիրն այստեղ, անշուշտ, այն չէ, որ Ադրբեջանն էլ սկսել է վախենալ Երևանի հռետորաբանությունից: Ընդհանրապես, խնդիրն ինքնին զուտ հռետորաբանությունը չէ, այլ հենց այն, թե ինչպիսի շեշտադրումներ են արվում դրանում, որովհետև, ի վերջո, պարզ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանի նախկին իշխանությունը չէր ասում նույն բաներն ու այդպիսով «վախեցնում» Ադրբեջանին: Որովհետև բանը վախեցնելը չէ, այլ քաղաքական իրողություններ և օրակարգեր ձևավորելը, որտեղ փաստարկների այնպիսի հարաբերակցություն է, երբ դիմացինը դրանցից դուրս գալու պարագայում կարող է հայտնվել քաղաքական փոսում: Ամբողջ հարցն այն է, որ քառորդ դարի ընթացքում այդ հարաբերակցությունը փորել է փոս հայկական կողմի համար, կամ, ավելի շուտ, հայկական կողմն է այդ հարաբերակցությունը ձևավորելով փորել սեփական դիվանագիտական-քաղաքական փոսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 449 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am