Եթե դու չես եղել ոչ Ղարաբաղում,ոչ էլ Հայաստանում,ով է քեզ ասել՝վերցնում ենք,հետո վերադարձնենք .Սամվել Բաբայանը՝Սերժ Սարգսյանին

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար,Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ:/Մաս 1-ին/

-Սկսենք մի նկարից ,որը շատ հաճախ է մեր առջև հայտնվում ,այն գրեթե պատմական է ,որտեղ դուք եք ,Ռոբերտ Քոչարյանը,Մոնթեն և Բակո Սահակյանը:Ի՞նչ ժամանակաշրջան էր և հետաքրքիր է ձեր չորի հարաբերությունը:

-1993 թվականի նկար է դա, հրետանու առաջին սպաները ,երբ արդեն ուսումը ավարտել էին ,իրենց վկայականները ստանում էին և բաժանվում զորամասներին,այդ ժամանակ Իվանյանը չկար նկարում,բայց կազմակերպիչը ինքն էր և հրավիրել էր ,որ մենք ներկա լինենք,դիպլոմները տանք,ճանապարհենք զորամասեր:

-Լեգենդար նկար է,որոնց հետո ճակատագիրը…

-Բաժանեց տարբեր ուղղությամբ:

-Իրականում տարբեր ուղղությամբ,թե՞ այնուամենայնիվ հիմքում կա մի մեծ միասնություն:

-Հիմքում հայրենիքն է,ի վերջո ինչ էլ արել ենք հայրենիքի համար:

-Մի հարցազրույց եմ հիշում,որտեղ հարց կար ձեզ հետ կապված,հատկապես Բաբայան եղբայների,ինչպես է եղել,որ պատերազմի տարիներ են և Բաբայան եղբայրները ունեն այդպիսի տուն:Երկրորդ նախագահը այս թեմայի մասին ասաց,որ եթե այնտեղ տուն են կառուցում,հատկապես հրամանատարները ,դա նշանակում է,որ մարդիկ հավատում են,որ Արցախը ունի ապագա և այնտեղ կարելի է տուն կառուցել և մնալ:Այս հարցը հաճախ էին ձեզ տալի՞ս:

-1987 թվին եմ այդ տարածքը վերցրել, մինչև շարժումը տունը պետք է կառուցեինք,շարժումը սկսվեց հետաձգեցինք կառուցումը ,1993-ին սկսեցինք շինարարաությունը:Ոմանք սկսեցին ավել-պակաս խոսել,որ տուն է կառուցում,այս նեղ վիճակում ,երևի գումարները ուտում են,բայց նպատակը այն էր ,որ առաջին հերթին հասարակությունը ,հատկապես այն մասը ,որ Ղարաբաղը հանձնում ենք ,այդ տան կառուցման ընթացքում հասկացան,որ որևէ բան չի հանձնվում և մենք պաշտպանելու ենք մեր հողերը:Դա հույս ներշնչող էր:Ես այդ տանը երևի մեկ անգամ եմ քնել,չեմ էլ եղել:Պետք էր ոգեշնչել,ամեն ինչ անել բոլոր ուղղություններով:Ոմանք օգտագործեցին,որ դղյակ է,ցարական պալատ ,հիմա որ նայում եմ նույն Ստեփանակերտում,կամ Հայաստանում,այդ տունը կարող է մեկի պատուհանով մտնել,մյուս կողմով դուրս գալ:2000 թվին պետք էր շոու անել,արեցին:

-Ձեզ պաշտպանողներ էլ եղան:

-Քոչարյանն է ժամանակին նման ելույթ ունեցել,այլ ելույթներ էլ են եղել,ինձ համար պաշտանության հարց էլ չկար ,որովհետև դա չեմ կառուցել վայելելու համար,այդ փուլում ուղղակի պետք էր:

-Վախ չունեի՞ք,որ կարող էին ռմբակոծել ու մի վայրկյանում ոչնչացնել:

-Կլիներ, մնացածի տներն է, մեկի վրա ռումբ էր ընկնում,մյուսը մի ուրիշ բան:Պետք է վերակառուցել,հայ տղամարդը պետք է տուն կառուցի:

-Ամենածանր փուլը:

-1992 թվական,ամռան սկզբից մինչև տարեվերջ:Մի վիճակ էր,որ տարածքի 40 տոկոսը հանձնած էր,տակը մնացել էր 2600 տարածք 4400-ից ,հուսահատված զորք,իրավիճակը լարված էր,օրեցօր ինչ-որ մի բան էր հանձնվում,պետք էր որոշումներ կայացնել,համախմբել ժողովրդին ՝դուխ տալ,անգամ փոքր հաղթանակներ էին պետք :

-Ինչից էր պետք սկսել,թե՞ այնքան արագ էր ամեն ինչ,որ չէիք էլ հասցնում մտածել:

-Առաջին խնդիրը մոբիլիզացիան էր,որ 17-60 տարեկանները պետք է մոբիլիզացվեն,ոչ թե ցանկությամբ,կամավորական,ուղղակի ամբողջ տղամարդիկ պետք է մոբիլիզացիայի ենթարկվեին:

-Ո՞ւմ որոշումն էր:

- Խորհրդի որոշումն էր,հետո պետք է լիներ Քոչարյանի որոշումը ,որ ամբողջ տղամարդիկ պետք է մոբիլիզացվեն:Որոշումը կայացրեցին և ակտիվ սկսեցինք զբաղվել,կազմակերպել միավորներ,գումարտակներ,գնդեր ու այդ ամբողջ փուլը մինչև 1993 թվականի փետրվարի վերջ մենք հասցրեցինք: Դրանից հետո սկսեցինք հարձակողական գործողությունները:

-Դուք ասացիք 1992 թվական,բայց մի ուրիշ ծանր շրջան կար ձեզ համար,երբ դուք հայտնվեցիք գերության մեջ:Ի՞նչ շրջան էր,ի՞նչ էր կատարվում:Հանգիստ էիք,վստահ,որ ձեր ետևից գալու են:Իրենք գիտեի՞ն ,որ դուք Սամվել Բաբայանն եք:

-Առաջին գյուղը,որ Ղարաբաղում ազատագրվել է,դա Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն էր,օպերացիան արել էինք,գյուղը ազատագրել,եկել էինք Ստեփանակերտ :Ես այսօրվա կառավարության շենքից դուրս եմ գալիս,ռուսական զորքը կանգնած է,ես ուզում եմ նստել մեքենաս,իրենք մեքենայի վրա են եկել,արդեն ցուցմունք կար ,որ այսինչ համարի մեքենան է վաչում ,իրենք անձամբ ինձ չէին ճանաչում:Ձերբակալեցին,հետո տեղափոխեցին Շուշի,այնտեղից Բաքու՝տարան անվտանգության շենք:Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը գալիս է Ղարաբաղ ստուգման ,թե ինչ –որ հարցով , տղաները գերի են վերցնում ,որից հետո փոխանակում:Ռոբերտ Քոչարյանն էլ եղել է բանակցող կողմը:

-Փոխանակման ժամանակ իրենք չգիետին,որ Սամվել Բաբայանին են հանձնում:

-Գիտեին Սամվել Բաբայան,բայց թե ինքը ով է ,այ դա չգիտեին,ինչ դեր ունի այդ երիտասարդը:Եթե իմանային ,ինչու պետք է տային:

-Այդ փուլում Ադրբեջանի կողմից ի՞նչ վերաբերմունք էր:

-Սովետը սեպտեմբեր-հոկտեմբերին փլուզվեց, արդեն դու ոչ թե նստած ես ,այլ գերի ես,ինչ ուզեն կանեն:

-Գրքի մեջ մի հետաքրքիր դրվագ կա,Ռոբերտ Քոչարյանը ձեր մասին պատմելիս ասում է,որ երբ Սամվել Բաբայանը ինչ-որ բան էր առաջարկում,առաջին տպավորությունն այն էր,որ անլուծելի է,արկածախնդիր ինչ-որ բան,բայց հետո,կյանքը ,ժամանակը ցույց էր տալիս ,որ դա ճիշտ է:Նման շատ բաներ էին լինո՞ւմ:

-Եթե անկեղծանանք դա եղել է և Քյալբաջարի ,և Աղդամի,և Շուշիի օպերացիան,որ ես փոխել եմ ընթացքը,բացատրություն եմ տվել,սկզբից մի շարք մարդիկ չեն ընկալել,իրենց թվացել է ես ինչ որ ամբիցիաներ եմ դրսևորում,որ ես էլ դեր ստանձնեմ այդ փուլում,բայց օպերացիայի ընթացքում ապացուցվել է,որ դա միակ ճիշտ լուծումն էր:Թշնամուն ,բացի ռազմավարությունից,պետք է հոգեբանությունը հասկանալ ,ինչ պարագայում նա կարող է ընդդիմանալ,ինչ պարագայում կփորձի կռիվ տալ իրեն պաշտպանելու համար,և ինչ վիճակում նա խուճապի կմատնվի:Հոգեբանությունն էլ է կարևոր:Հնարավոր է ,որ այն ժամանակ երիտասարադ եմ եղել և ոմանց թվացել է,որ երիտասարդ եմ այնքան էլ լավ չեմ հասկանում,կամ չեմ մտածում: Անգամ մեր գեներալները, երբ քննարկում էինք Քյալբաջարի օպերացիան, Դարիբալթյանը ,Անդրեասյանը ,Մանուկյան Վազգենն էր շտաբով եկել ,քննարկում էինք ,ինձ հարց տվեցին,որ եթե դու օպերացիան այսպես ես անում , կարող է թուրքերը Լաչինով միջանցք բացեն միանան Կուբաթլուին:Ասացի՝անկեղծ ասած վստահ եմ,որ դա չի լինելու,որովհետև հենց իրենք զգացին ,որ իրենց թիկունքը փակում ենք,օղակ ենք վերցնում ,նրանք մենակ մտածելու ենք փախնելու մասին,դա այդ ազգի հոգեբանությունն է,նրանց հետ ապրել եմ ,գիտեմ:Այդպես էլ օպերացիան կատարվեց: Անգամ ,եթե մեծամտություն չլինի,ես օրն էլ եմ նշել՝հինգ օրում 60 000 բնակչություն Լաչինից դուրս է եկել՝Լաչին –Քյալբաջար օպերացիայի ժամանակ :Սկսել ենք մարտի 27-ին,ապրիլի 2-ին ավարտել:

-Քյալբաջարի հետ կապված մի շարք պատմություններ կան,կան նաև վկաներ,դուք էլ ասացիք՝կա արձանագրություն:Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանից գալիս է ,հրավիրում է արցախցիներին,որ համոզի կամ պարտադրի,որ Քյալբաջարը հետ վերադարձնեք:Դուք վստա՞հ էիք,որ չէիք վերադարձնելու: Ձեզ ինչպե՞ս ի վերջո հաջողվեց համոզել,որ Քյալբաջարը պետք է մնա մեզ:

-Կա հստակ սղագրություն ,որտեղ ամեն ինչ ասվում են ,նույնիսկ այն բառերը,որոնք դուք ասացիք:Մի թևը ասում էր,որ պետք է գնալ այդ համաձայնության ,որովհետև հանրապետության նախագահը եկել է ու այդ հարցը դրել,ուրեմն իրավիճակը շատ լուրջ է:Այնտեղ հարց էր գնում Հայաստանի երկու օրվա ալյուրի, որ դրանից հետո հաց էլ չի լինելու ,որ ժողովուրդը ուտի ,պետք է որոշում կայացնել:Մի կողմից պետք է այդ հարցը լուծել,բավարարել նախագահի ցանկությունները,մյուս կողմից տարածքի հարցն էր:Ես պարզ առաջարկ արեցի,որ եկեք համաձայնենք,բայց Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է արձանագրությունը ստորագրի,որ մեզ ապահովում է տանկերով,սնարյադներով ,տեխնիկաներ:Եթե ռուսները իրենց անկեղծ խոստացել են,որ գնում են ոչ թե մեզ կործանելու,այլ հարցը լուծելու,պետք է համաձայնվեն:Տեր-Պետրոսյանը համաձայնվել է այդ պահանջին,այդ փաստաուղթը ձևակերպել են,կողմերը ստորագրել են, երկու ամիս ժամկետ ենք ուզել,որ կատարվի:Դրանից հետո ,իմանալով ,որ ոչինչ չի լինելու,որովհետև այն ,ինչ ես էի պահանջել ,անհնար էր,որ տային,եթե տային ,էլ ինչ հանձնման մասին է խոսքը :Դրանից հետո սկսեցինք Աղդամի,Մարտակերտի օպերացիան, մոռացան Քյալբաջարը ,սկսեցին բանակցել Աղդամի շուրջ :

-Վերջին տարիներին շատ է խոսվում տարածքների հանձնման մասին:Այդ ժամանակ ,երբ ազատագրում էիք և ընդարձակում անվտանգության գոտին ,դուք իսկապես մտածո՞ւմ էիք,որ ամրացնում եք անվտանգության գոտին,թե մտածում էիք,ինչպես մեր նախագահներից մեկն ասաց՝դա հո մեր պապերինը չէ:Մտածու՞մ էիք,որ պետք է վերադարձնեք:

-Եթե անկեղծ լինենք,որևէ մեկը նման բան ոչ քննարեկել է,ոչ էլ մտածել:Ձեր ասած նախագահը այդ ժամանակ Ղարաբաղի տարածքում էլ չի եղել, ոչ էլ Հայստանում,եղել է Մոսկվայում:

-Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է ,ով ապահովում էր զենքով:

-1993 թվականի մայիսի 10-ին գնացել է Մոսկվա,վերադարձել է օգոստոսի 22-ին կամ 23-ին՝Հայաստանի հրավերով ,որ նշանակվի Հայաստանի պաշտպանության նախարար:Սա իրականություն է :Իսկ եթե վերցնենք ամսաթվերով և նայենք այդ տարածքները երբ են ազատագրվել ,ամսաթիվ կա,թե երբ ենք վերցրել Աղդամը,Ֆիզուլին և այլն,դուք կտեսնեք,որ այդ մարդը չի եղել ոչ միայն Ղարաբաղում,այլ Հայաստանի տարածքում ընդհանրապես:Հարց է ծագում՝եթե չես եղել,ով է քեզ ասել,որ վերցնում ենք,հետո հանձնենք,որտեղից եք հորինել,ով է հորինողը:

-Օրինակ Մադրիդյան սկզբունքի շուրջ բանակցողները:

- Մադրիդյան սկզբունքի շուրջ բանակցողները, այդ ժամանակ պադվալում երեխուցս մուրաբա էին գողանում ուտում:

-Առաջին նախագահը օրինակ,ասում էր՝ տարածքները հանձնեք:

-Առաջին նախագահի հետ 1997 թվականին,երբ որ եղել է խոսակցություն,եղել է ,որ Լաչինը պահում ենք ,մնացածը հանձնենք:Ես դրան դեմ եմ եղել,նրա հետ անձամբ,առանձին հանդիպում եմունեցել, ես իրն ասել եմ՝Լաչին ,Քալբաջար ընդհանրապես բանակցային թեմա չի կարող լինել:Առաջին նախագահը այսօր թող ասի,որ պարոն Բաբայանը դա չի ասել:

-Իսկ,երբ գնաց պատերազմ,թե խաղաղություն մեծ բանավեճը,Սամվել Բաբայանը ո՞ր կողմում էր:

-Ես եղել եմ խաղաղության կողմնակից,որովհետև այդ ժամանակ,երբ հարցը դրվում էր պատերազմ ,թե խաղաղություն,ես չէի համարում,որ այդ քայլով գնում ենք պատերազմի:Այսօր էլ նույն ձևով:

-Այսինքն պահում ենք մեր տարածքները և պահում ենք խաղաղություն:

-Այո:

-Դա չեղավ ,որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի ասած խաղաղությունն է :

-Այդ խաղաղությունը մենք վաստակել ենք ուժի գնով,արյունով,դա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է բերել,որ Ռոբերտ Քոչարյանը,որ Սերժ Սարգսյանը,ոչ էլ վաղը Նիկոլ Փաշինյանը:Դա բանակն է ,ժողովուրդն է,որը կարողացել է այդ խաղաղությունը բերել:

-Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝տղա եք,պահեք:

-Համենայնդեպս 22 տարի է պահում են:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասրայանի

դիտվել է 8597 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am