Ահասարսուտ դեպք.Արցախում 10-ամյա տղա է սպանվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը
Ապրիլի 12-ին Արցախում 10-ամյա երեխա է սպանվել: Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, այդ օրը ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է Շահումյանի շրջանի բնակիչ, 10-ամյա Վ. Գ.-ն: Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին Վ.Գ.-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 18-ամյա Ս.Գ.-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։